«Անգույնն ու գորշը միշտ ձգտելու են աղտոտել, գորշացնել ու իրենց պես «հասանելի» դարձնել քեզ». Նազենի Հովհաննիսյան

21:51   23 հունիսի, 2018

Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանն Instagram-ի իր էջում նոր լուսանկար է հրապարակել: 35-ամյա հաղորդավարուհու տեղադրած լուսանկարում կրում է սպիտակ, երկար զգեստ և կապույտ պիջակ: Իր միկրոբլոգի հերթական գրառման մեջ Նազենին խոսել է գույների գորշ և վառ լինելուց, մարդկանց կյանքում դրանց առկայության մասին: Նա գրել է. « Աշխարհում էնքան Գույներ կան, իսկ մենք դրել գորշությունն ենք փորձում «գունավորել»... լրիվ անիմաստ։ Անգույնն ու գորշը միշտ ձգտելու են աղտոտել, գորշացնել ու իրենց պես «հասանելի» դարձնել քեզ, թե թույլ գտնվեցիր։ 
Մարդու ներսի գույները տարիների ընթացքում ավելի են Վառ դառնում. իսկակա՛ն Գույները) իսկ գորշը էդպես էլ կմնա՝ուրիշի հաշվին ապրելով...»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Նազենի Հովհաննիսյանն իր էջում մեկ այլ լուսանկար էր հրապարակել: Հաղորդավարուհու տեղադրած լուսանկարն արված էր երեւանյան փողոցներից մեկում, իսկ դերասանուհու հետեւի ֆոնին կատու էր պատկերված: Նազենիի որոշ գրառումներից պարզ էր դարձել, որ  նա սիրում է կատու: Սակայն, այդ մասին մեկնաբանության մեջ հաղորդավարուհին չէր խոսել: Նա միայն անգլերենով  գրել էր. «Երեւանյան ոճ»:



© NEWS.am STYLE