«Չկա ավելի լավ վայր, քան Երեւանը». Հասմիկ Կարապետյան

21:47   26 հունիսի, 2018

Ինչպես տեղեկացրել էինք, երգչուհի Հասմիկ Կարապետյանը, որը տեւական ժամանակ է` ամուսնու եւ դստեր հետ բնակվում է Կանադայում, վերջերս ընտանիքի հետ վերադարձել էր հայրենիք:



Երգչուհին հաճախ լուսանկարներ է հրապարակում Instagram-ի իր միկրոբլոգում ու դրանով իսկ ուրախացնում իր հետեւորդներին ու երկրպագուներին: Այս անգամ երգչուհին կիսվել է իր լուսանկարով, որտեղ բավականին մտածկոտ տեսք ունի: Երգչուհին անգլալեզու գրառում է կատարել՝ հրապարակմանը կից գրելով. «Չկա ավելի լավ վայր, քան Երեւանը»: Օգտատերերից մեկը հարց է ուղղել երգչուհուն՝ արդյո՞ք նա չի պատրաստվում հանդիպել իր երկրպագուների հետ: Իսկ Հասմիկը պատասխանել է. «Սիրով»: Դե ինչ, սպասենք նորություններին:

Հիշեցնենք, որ ավելի վաղ NEWS.am STYLE-ի հետ զրույցում Հասմիկը անկեղծացել էր: Երգչուհու հետ զրուցել էինք կարոտի, օտարության մեջ ապրելու դժվարությունների եւ դստեր՝ փոքրիկ Տաթեւի մասին:)

«Շատ էի կարոտել Երեւանս, ընտանիքիս, մտերիմ մարդկանց, բնությունը, օդը, ջուրը, մթնոլորտն առհասարակ: Բայց նաեւ կան փոքրիկ ստեղծագործական ծրագրեր, որոնք պիտի փորձեմ իրականացնել այստեղ»,-ասել էր երգչուհին զրույցի ընթացքում:





© NEWS.am STYLE