«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

«Ասես թեւերս կտրած լինեն օտարության մեջ». Հասմիկ Կարապետյանը՝ հայրենիք վերադառնալու, կարոտի եւ դստեր մասին

14:05, 15 հունիսի

Երգչուհի Հասմիկ Կարապետյանը, որը տեւական ժամանակ է` ամուսնու եւ դստեր հետ բնակվում է Կանադայում, օրերս ընտանիքի հետ վերադարձել է հայրենիք. «Շատ հոգնած եմ, բայց շատ ուրախ եւ երջանիկ, քանի որ շատ էի կարոտել հայրենիքս»,-NEWS.am STYLE-ի հետ զրույցում անկեղծացավ Հասմիկը: Երգչուհու հետ զրուցել ենք կարոտի, օտարության մեջ ապրելու դժվարությունների եւ դստեր՝ փոքրիկ Տաթեւի մասին:)

«Շատ էի կարոտել Երեւանս, ընտանիքիս, մտերիմ մարդկանց, բնությունը, օդը, ջուրը, մթնոլորտն առհասարակ: Բայց նաեւ կան փոքրիկ ստեղծագործական ծրագրեր, որոնք պիտի փորձեմ իրականացնել այստեղ»,-ասում է նա ու հավելում.

«Ոչ մի պահ չեմ մոռացել Հայաստանի մասին… Նունիսկ, լինելով Կանադայում՝ անընդհատ համացանցի միջոցով կապվում էի ընտանիքիս, մտերիմներիս հետ, հուզվում, լաց լինում ու հաշվում օրերը, թե երբ պիտի վերջապես նորից հայտնվեմ Երեւանում… Սա ինձ համար փոքրիկ փորձություն էր, որը կարծում եմ՝ պատվով հաղթահարեցի»:

Երգչուհին պատմում է. «Երբ ոտք դրեցի հայրենիք, խորը շունչ քաշեցի, մեծ ուժ եւ ինքնավստահություն զգացի, հանգստություն, ինչը կարծում եմ՝ շատ բնական է: Նորից դարձա այն Հասմիկը, որն ամենաիսկականն է: Բացակայության շրջանում ամենից շատ կարոտել էի հենց երեւանյան մթնոլորտն ու ընտանիքիս՝ մորս, հորս, քրոջս: Դա անբացատրելի զգացողություն է: Ասես՝ թեւերս կտրած լինեն օտարության մեջ… Միեւնուն է՝ ուր էլ գնանք, ինչքան էլ լավ ապրենք, օտար ենք… Հայը պետք է Հայաստանում ապրի: Երազում եմ, որ մեկ օր բոլոր հայերը կարողանան գալ Հայաստան, աշխատանք ունենան, երջանիկ ապրեն՝ ստիպված չլինելով ապրել օտար երկրներում»:

Հասմիկի խոսքով՝ դուստրն էլ իրեն շատ լավ է զգում հայրենիքում.

«Տաթեւը սովոր է լինել ամեն վայրում, եթե մայրիկը կողքին է: Այնտեղ էլ լավ էր իրեն զգում, սակայն կարծում եմ՝ այնտեղ մի քիչ պակասում էր շփումը մարդկանց եւ երեխաների հետ: Ավելի աշխույժ մթնոլորտ է պետք երեխաներին: Այնտեղ հիմնականում ես եւ ինքն էինք միասին: Իհարկե, Տաթեւն իր հայրիկի հետ շատ է խաղում, եւ մենք էլ միշտ փորձում էինք նրան մանկական վայրեր տանել, բայց միեւնույն է՝ Երեւանում նրա համար շատ ավելի հետաքրքիր է, անելիքներ շատ կան, կան բակեր, որտեղ կարող է ժամերով խաղալ երեխաների հետ, ամենուրեք մթնոլորտն ավելի ջերմ է: Աշխատում եմ ամեն օր իրեն տարբեր տեղեր տանել, որ ուրախ լինի եւ մաքսիմում էներգիա ծախսի, քանի որ շատ աշխույժ է:) Պետք է միշտ ինչ-որ խաղով զբաղված լինի կամ վազվզի բնության գրկում»:

Ինչ վերաբերում է կրկին հայրենիք տեղափոխվելու եւ այստեղ բնակվելու մասին՝ Հասմիկն ասում է, որ դեռեւս ոչինչ հստակ չէ. 

«Ժամանակը ցույց կտա, ամեն ինչ իր տեղը կընկնի: Ինչը բարի է, դա էլ կլինի, վստահ եմ… Միայն կասեմ, որ թե իմ, թե Շանթի ցանկությունը Հայաստանում՝ մեր հայրենիքում ապրելն է: Եթե, նույնիսկ, դա դեռ չստացվի, այցելությունները, միեւնույն է, շատ հաճախ են լինելու: Տաթեւը պետք է զգա Երեւանի մթնոլորտը, եւ ամեն ինչ անելու ենք, որ հայ մեծանա, սիրի հայրենիքը: Միեւնույն է՝ բոլոր ճանապարհները բերելու են հայրենիք»:

Երգչուհին պատմեց նաեւ իր կանադական առօրյայի մասին.

«Կանադայում հիմնականում Տաթեւի հետ էի զբաղված, բալիկիս էի խնամում: Դեռ փոքր է, իմ կարիքը շատ ունի: Հոգնում էի շատ… Երեւանում ինձ օգնում է ընտանիքս, ավելի հեշտ է: Կանադայում, փառք Աստծո, ունենք հայ ընկերներ, որոնք շատ մտերիմ են եւ ինձ շատ են օգնում իրենց ջերմությամբ եւ հոգատարությամբ. դա շատ լավ էր: Դե, ինձ համար դժվար է ապրել առանց արարելու, ստեղծագործելու: Կանադայում, ցավոք, այդ հնարավորությունը չունեի դեռ: Բայց դա արդարացված է՝ երեխա եմ մեծացնում, բնական եւ ճիշտ դադար է, կարեւորն այն է, որ ժամանակավոր բնույթ է կրում: Շուտով կսկսեմ արվեստովս զբաղվել»,-ասում է երգչուհին՝ նշելով, որ երկրպագուների հետ կապը միշտ պահում է.

«Շատ սիրում եմ երկրպագուներիս, քանի որ շատ հավատարիմ են ինձ եւ սպասում են նոր երգերի: Միշտ կողքիս են իրենց բարությամբ եւ կամեցողությամբ: Տա Աստված, որ կարողանամ այս ընթացքում փոքրիկ հանդիպում ունենալ մի որեւէ հետաքրքիր առիթի շրջանակում: Մնում է՝ Տաթեւս մի քիչ մեծանա եւ մայրիկին մի քիչ ավել ազատություն տա:)»:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Հասմիկ Կարապետյանի Facebook-ի էջից

 

 


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել