«Մենք ամեն օր ընտրում ենք մեր ապագան». VARDA 

14:46   3 հուլիսի, 2018

VARDA-ն ցույց է տվել լուսանկար, որտեղ պառկած է վարդերի թերթիկներով զարդարված լոգարանում։ Կադրը, որը հայուհին հրապարակել է Instagram-ում, արվել է վերջերս նկարահանված ֆոտոշարքի շրջանակում։

«Մարդիկ մշտապես ինձ ասում են այն, ինչ ես չեմ ուզում լսել. «Բոլորի մոտ այդպես է, քեզ մոտ էլ այդպես կլինի։ Ինձ մոտ չի լինի այնպես, ինչպես բոլորի մոտ։ Ամեն օր մենք ընտրում ենք մեր ապագան ու միայն մեզնից է կախված, թե ինչպիսին այն կլինի, ու անձամբ ինձ համար միեւնույն է, թե ինչ է այդ մասին ասում վիճակագրությունը․․․»,- մակագրել է լուսանկարը հայուհին։

Ավելի վաղ, պարուհին գրառում էր կատարել, որտեղ խոսել էր իր սննդակարգի մասին:

«Իմ էջը հեղեղված է սպորտի ու սննդակարգի մասին հարցերով։ Ես արդեն 10 տարի չեմ ուտում կարմիր միս ու թռչնամիս ։ Մի անգամ փորձեցի երեք օր միս չուտել ու զգալով թեթեւություն՝ որոշեցի մեկընդմիշտ հրաժարվել դրանից։

Ինքնազգացողությունս հոյակապ է, պարբերաբար արյան անալիզ եմ հանձնում,  երկաթն ու մյուս ցուցանիշնորը նորմայի մեջ են։ Ուտում եմ ձուկ, ծովամթերք, սիրում եմ հնդկաձավար ու բրինձ։

Վերջին 6 ամիսներին հրաժարվել եմ  խմորեղենից, քաղցրեղենից, հացաբուլկեղենից։

Ամեն առավոտ արթնանում եմ ժամը 6։40-ին, ձգտում եմ պառկել քնելու մինչեւ 23։00։ Վաղ արթնանալու շնորհիվ հայտնվել է սպորտով զբաղվելու ժամանակ, շաբաթական երեք անգամ մարզիչի հետ պարապում եմ մարզասրահում։

Մնացած ժամանակ՝ պարեր, սթրեթչինգ ու կարդիո։ Բոլորը սպասում են սլացիկ կազմվածքի կախարդական բաղադրատոմսի, բայց նման բան չկա։ Ճիշտ սննդակարգ, շարժուն ու մարզական կենսակերպ և վերջ՝ այլ բաղադրատոմս չկա»,- գրել է պարուհին։



© NEWS.am STYLE