Քորթնի Քարդաշյանի ամառային street style լուքը

20:55   6 հուլիսի, 2018

Քիմ Քարդաշյանի ավագ քույրը, ինչպես եւ նրանց ողջ ընտանիքը, մշտապես գտնվում է ուշադրության կենտրոնում: Նրանք աշխարհին թելադրում են նորաձեւություն, զարմացնում են իրենց սեքսուալ կերպարներով ու պարզապես վարում են կյանք, որը հետաքրքիր է գրեթե բոլորին:

Ինչպես հայտնի է, Քորթնին սիրավեպ ունի 25-ամյա մոդել Յունես Բենջիմի հետ։ Պապարացիները նրանց պարբերաբար բռնացնում են Իտալիայում հանգիստը վայելելու ընթացքում:

Այս անգամ Քորթնիին տեսել են 8-ամյա որդու՝ Մեյսոնի ու 5-ամյա դստեր՝ Պենելոպեի հետ:



Զբոսանքի ընթացքում հայուհին պաղպաղակ է վայելել: 39-ամյա Քորթնին իր ընտրած հանդերձանքով ընդգծել է մարմնի գեղեցիկ կառուցվածքը: Դեղին, ծաղկավոր հանդերձանքի մաս կազմող կիսատաբատը շեշտել է նրա բարակ իրանը ու սլացիկ ոտքերը:



Ամառային այս կերպարը բավականին թեթեւ է ու, կարծես, խոսում է այն մասին, որ Քորթնին չի մոռանում, որ հանգստի ժամանակ շատ կարեւոր է հարմարավետությունը:



Հիշեցնենք, որ ավելի վաղ Keeping Up with The Kardashians ռեալիթի շոուի նոր եթերաշրջանի պրոմո թիզերում Քորթնին հայտնել էր, որ հոգնել է Քարդաշյան լինելուց։ «Ես միշտ սթրեսի մեջ եմ գտնվում,  որովհետեւ ես Քարդաշյան եմ, ինձ հետեւում են, լրտեսում, ես հոգնել եմ, չեմ ուզում այլեւս այդ ազգանունը կրել»,- ասել էր տեսահոլովակում Քորթնին:









                                                                                                                Աղբյուրը՝ Daily Mail
                                                                                                         Լուսանկարներ՝ Backgrid



© NEWS.am STYLE