Քիմ Քարդաշյանի ավագ քրոջը՝ Քորթնիին նորից «բռնացրել են» սիրեկանի հետ Իտալիայում։ Հեռուստաաստղն այս տարի անընդհատ այցելում է Իտալիա, որտեղ ժամանակ է անցկացնում 25 –ամյա մոդել Յունես Բենջիմի հետ։
Այս անգամ տեղի պապարացիները Քորթնի Քարդաշյանին տեսել են Յունեսի հետ Պորտոֆինոյի մոտ։
Ի դեպ, այս անգամ Քորթնին սիրեկանի հետ հանգստանալու է եկել իր երեխաների հետ՝ ութամյա Մեյսոնի ու հնգամյա Պենելոպայի (երկամյա Ռեյնը մնացել է Լոս Անջելեսում):
Ի դեպ Քիմ Քարդաշյանի կողմից աշխատանքից ազատված ոճաբանը սպառնալիք է դարձել Քարդաշյան-Ջեններ ընտանիքի համար: Ջոյս Բոնելին եղել է քույրերի հավատարիմ ոճաբանը երկար տարիներ՝ նույնիսկ նրանց հանրաճանաչ դառնալուց առաջ:
US Weekly-ի փոխանցմամբ՝ Քարդաշյան քույրերը արդեն մի քանի ամիս է, ինչ չեն շփվում ու չեն աշխատում Ջոյսի հետ: Թե ինչն է դարձել նման թշնամության պատճառ, հայտնի չէ: Բայց մի բան ակնհայտ է, լարվածությունը այն աստիճանի է հասել, որ քույրեը եւ նույնիսկ նրանց ընկերուհիները Ջոյսի Instagram-յան էջի հետեւորդների ցանկից դուրս են եկել:
Ներքին աղբյուրների հավաստմամբ՝ ընտանիքը դադարեցրել է համագործակցությունը, քանի որ նրանց չեն բավարարել Ջոյսի մասնագիտական հմտությունները:
Ի պատասխան այդ ամենի, Ջոյս Բոնելին Instagram-ում սելֆի է հրապարակել, որում պատկերված է ինքը՝ խալաթով, որի մեջքին հետեւյալ գրությունն է. «Գործ չունեք ինձ հետ, այլապես ես ձեզ ցույց կտամ» ( F*** with me I dare you):
Ի դեպ, եւս մեկ հետաքրքիր դրվագ. ներքին աղբյուրները պնդում են, որ Ջոյսը որոշել է սեփական կոսմետիկայի ապրանքանիշը ստեղծել: Գուցե Քարդաշյան-Ջեններ գերդաստանը այդ պատճառով է բարկացած ոճաբանի վրա: Չէ՞ որ Ջոյսը գիտի Քիմ Քարդաշյանի եւ նրա կրտսեր քրոջ՝ Քայլիի ապրանքանիշերի բոլոր գաղտնիքներն ու նրբությունները:
Աղբյուրը՝ Daily Mail
Լուսանկարները՝ Backgrid
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:26, 20 մայիսի
Սառա Ջեսիկա Փարքերը խոստովանել է, որ ատում է նիհար լինելը22:05, 20 մայիսի
Մեքսիկական փոքրիկ ճաշարանը Միշլենի աստղի է արժանացել՝ «բացառիկ տակոյի» համար21:30, 20 մայիսի
Ավստրալացի կինը 65 տարեկանում այնքան ցնցող տեսք ունի, որ նրան եւ իր թոռնուհուն հաճախ քույրերի տեղ են դնում20:05, 20 մայիսի
«Ինձ համար ամենակարեւորը բարձր մակարդակով Հայաստանը ներկայացնելն է». Անահիտ Հակոբյանը պատրաստվում է «Նոր Ալիք 2024»-ին19:19, 20 մայիսի
Ադելը եւս մեկ երեխա է ուզում16:23, 20 մայիսի
BMW-ն եւ Նաոմի Քեմփբելը ներկայացրել են յուրօրինակ ամենագնաց, որը ոգեշնչված է սուպերմոդելից15:58, 20 մայիսի
FX-ը եւ Hulu-ն պաշտոնապես հայտարարել են «Սյոգուն»-ի երկրորդ եւ երրորդ եթերաշրջանների մասին15:18, 20 մայիսի
Jacob & Co.-ն ներկայացնում է «Ring of Fire» հազվագյուտ ժամացույցը14:21, 20 մայիսի
Դեւիդ Բեքհեմը տղամարդկանց հագուստի հավաքածուներ կստեղծի Hugo Boss-ի համար13:22, 20 մայիսի
Դեմի Մուրն ապշեցրել է իր էքստրավագանտ զգեստով12:18, 20 մայիսի
Քեւին Քոսթների ֆիլմը Կաննում 10 րոպեանոց հոտնկայս ծափահարությունների է արժանացել11:08, 20 մայիսի
«Ես, իսկապես, զղջում եմ»․ Շոն «Դիդի» Քոմբսն առաջին անգամ խոսել է համացանցում տարածված տեսանյութի մասին, որում նա ծեծում է նախկին ընկերուհուն