Անի Երանյանը՝ Ռուսաստանի ֆուտբոլի հավաքականի երեկվա խաղի մասին

19:07   8 հուլիսի, 2018

Դերասանուհի Անի Երանյանն Instagram-ի իր էջում նոր լուսանկար է հրապարակել: Հմայիչ լուսանկարի ներքո երիտասարդ դերասանուհին անդրադարձել է ֆուտբոլի աշխարհի առաջնությանը, ավելի ճիշտ՝ Ֆուտբոլի աշխարհի առաջնության ¼ եզրափակիչում Ռուսաստանի հավաքականի պարտությանը՝ Խորվաթիայի հավաքականին։

Անի Երանյանը ողջունելով իր միկրոբլոգի հետեւորդ-երկրպագուներին ռուսերենով գրել է.

«Ռուսաստանի հավաքականը արտակարգ խաղ ցույց տվեց ! Նրանք մրցեցին մինչեւ վերջ եւ ցույց տվեցին արժանի խաղ!  Կեցցեք»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ դերասանուհին թեթեւ վնասվածք էր ստացել նոր տեսահոլովակի նկարահանումների ժամանակ: Կոտրված ապակու կտորը աչքին էր դիպչել, սակայն, բարեբախտաբար, լուրջ բան չէր պատահել:



© NEWS.am STYLE