NEWS.am STYLE-ին հայտնի էր դարձել, որ երեկ դերասանուհի Անի Երանյանին տեսել էին Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում: Ականատեսների խոսքով՝ Անին աչքի վնասվածքով էր եկել կենտրոն: Մենք կապ հաստատեցինք դերասնուհու հետ, որը տեղեկացրեց, որ անհանգստանալու կարիք չկա. իր հետ արդեն ամեն ինչ լավ է.


«Շնորհակալ եմ նամակների եւ ուշադրության համար: Ինձ հետ ամեն ինչ լավ է: Երեկ թեթեւ վնասվածք էի ստացել իմ նոր տեսահոլովակի նկարահանումների ժամանակ: Կար մի բարդ տեսարան, որի ընթացքում կոտրված ապակու կտորը աչքիս էր դիպչել, սակայն, բարեբախտաբար, լուրջ բան չի պատահել: Մտահոգվելու կարիք այլեւս չկա»,-նշեց երգչուհին՝ հավելելով, որ տեսահոլովակը նկարահանվում է Only You անգլալեզու երգի հիման վրա:

Տեւական ժամանակ Մոսկվայում բնակվող երգչուհի-դերասանուհին եւ նրա պրոդյուսերը՝ Սոֆյա Ղուլյանը, երեկ են ժամանել Երեւան՝ տեսահոլովակի նկարահանումների նպատակով: Երգչուհին վստահեցրեց, որ շատ շուտով երկրպագուները հնարավորություն կունենան վայելելու ռեժիսոր Արեն Բայադյանի հետ իր նոր համագործակցությունը:


«Շատ հետաքրքիր աշխատանք է ստացվել»,-եզրափակեց Անին:
Սյունե Առաքելյան
Ֆոտոշարքը տրամադրել է Սոֆյա Ղուլյանը
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
09:00, 1 հոկտեմբերի
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:01, 30 սեպտեմբերի
Ուրվական-միլիարդատերեր. Նրանք տիրապետում են միլիոնավոր մարդկանց սեռական ֆանտազիաներին, բայց ոչ ոք չգիտի նրանց դեմքերը22:29, 30 սեպտեմբերի
«Մերկ եղունգներ» վառ մանիկյուրի փոխարեն. գեղեցկության նոր միտումը BBC-ին սկանդալի մեջ է գցել21:28, 30 սեպտեմբերի
Ինչու ֆրանսիացի կանայք երբեք վարդագույն կարմրաներկ չեն օգտագործում20:30, 30 սեպտեմբերի
Մարկ Ցուկերբերգը փորձում է նոր կերպար. Ինչպես միլիարդատերը հագուստը դարձրեց Meta-ի ռազմավարության19:31, 30 սեպտեմբերի
Prada-ն միլիարդատերերին գրավում է բացառիկ ճանապարհորդական առաջարկներով և 100,000 դոլար արժողությամբ կիսաշրջազգեստներով17:00, 30 սեպտեմբերի
Հենրիկ Մալյան․ ծննդյան օրվա հեքիաթը. «Ես արվեստում ոչնչով չեմ ուզում զբաղվել, բացի մարդուց»16:20, 30 սեպտեմբերի
Ինչպես պահպանել տան համը աշխարհի մյուս կողմում. Ֆրանսիայում կհրատարակվի Զարզավաջյան եղբայրների գիրքը՝ հայկական սփյուռքի խոհանոցի մասին15:38, 30 սեպտեմբերի
Շամպայն, մերսումներ և մերկ լուսանկարներ. Փի Դիդին ճաղերի հետևում ապրում է VIP կյանքով15:13, 30 սեպտեմբերի

14:34, 30 սեպտեմբերի
Ռիհաննան Փարիզում կայացած Dior-ի ցուցադրությանը «գողացավ» բոլորի ուշադրությունը. նրա ոտքին փայլող ադամանդե ապարանջը գնահատվել է 1 միլիոն դոլար14:17, 30 սեպտեմբերի
