Իվետա Մուկուչյանը հանդիպել է Նիկոլ Փաշինյանի կնոջ հետ

10:30   9 հուլիսի, 2018

Երգչուհի Իվետա Մուկուչյանն իր Instagram-ի էջում նոր լուսանկար է հրապարակել:  Իր տեղադրած լուսանկարում երիտասարդ երգչուհին  ՀՀ վարչապետ՝ Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի հետ է: Այս ջերմ լուսանկարին կից Իվետան անգլերեն լեզվով գրառում է կատարել: Նա գրել է. «Այսօր հիանալի հանդիպում ունեցա մեր հիանալի Աննա Հակոբյանի հետ (վարչապետի կնոջ): Ես կարող եմ երաշխավորել Ձեզ, որ մեր երկիրը կառավարվում է հիանալի մարդկանց կողմից միայն»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Իվետա Մուկուչյանին հանդիպել էինք Հայկ Պետրոսյանի «Ամեն ինչ ԼԱՅՎ ա լինելու կամ հեղափոխության 55 երանգները» ներկայացման պրեմիերային: Նա իր ողջ հմայքով փայլել է  NEWS.am STYLE-ի ֆոտոխցիկի առջեւ, ինչպես նաեւ պատասսխանել մեզ հետաքրքրող մի շարք հարցերի:

 

 

 



© NEWS.am STYLE