Ջասթին Բիբերի մոտալուտ ամուսնության լուրից հետո Սելենա Գոմեսը երջանիկ տեսք ունի

23:57   10 հուլիսի, 2018

Երգիչ Ջասթին Բիբերի ու մոդել Հեյլի Բոլդուինի նշանադրությունից հետո շատերը շունչները պահած սպասում էին Սելենա Գոմեսի արձագանքին: Կային ենթադրություններ այն մասին, որ երգչուհու համար դա կարող է մեծ հարված լինել:



Բայց արի ու տես, որ Սելենան զարմացրեց բոլորին: Այն բանից հետո, երբ Բիբերը հաստատեց սպասվող հարսանիքի մասին լուրերը, Սելենային նկատեցին Նյու Յորքում՝ զբոսանքի ժամանակ, որի ողջ ընթացքում 25-ամյա երգչուհու դեմքից չէր հեռանում պայծառ ժպիտը:



Սելենան ներկայացել է սպորտային ոճում ու բավականին վստահ է զգացել իրեն: Երգչուհու աչքերը թաքնված են եղել արեւային ակնոցի ետեւում, սակայն նրա ժպիտը անկեղծ է թվացել:

Դե ինչ, երեւում է Սելենային վերջապես հաջողվել է անցյալի գիրկն ուղարկել իրեն այդքան տառապանք պատճառած դրամատիկ սերը:



                                                                                                           




                                                                                                              
Աղբյուրը՝ Daily Mail
                                                                                      Լուսանկարները՝ SplashNews, Getty



© NEWS.am STYLE