Կարծես միայն Մեգան Մարքլի ու արքայազն Հարրիի հարսանիքով այս տարի մենք չենք սահմանափակվի, շուտով եւս մեկ մեգաիրադարձություն է տեղի ունենալու՝ կարծես Ջասթին Բիբերն է ամուսնանում 21-ամյա մոդել Հեյլի Բորդուինի հետ։

Երեկ հայտնել էին, որ Ջասթին Բիբերն ու Հեյլի Բոլդուինը նշանվել են։ Ոմն Azymanzur իր Twitter-ում հրապարակել էր սիրահարների լուսանկար, որտեղ մոդելի անանուն մատի վրա մատանի է երևում։
24-ամյա կանադացի կատարողն ու 21-ամյա մոդելը, ըստ երեւույթին, շատ շուտով կամուսնանան, քանի որ երգիչն ինքը իր Instagram-ում հրապարակել է ռոմանտիկ լուսանկարներ Հեյլիի հետ ու հուզիչ ձևով մակագրել դրանք։

«Ես կցանկանայի մի քիչ սպասել, բայց լուրերն այնքան արագ են տարածվում։ Հեյլի, ես քեզ սիրում եմ։ Ես ուզում եմ քեզ հետ անցկացնել իմ ամբողջ կյանքը, ճանաչել քո յուրաքանչյուր մասնիկը՝ սիրով ու բարությամբ։ Ես խոստանում եմ, որ մեր ընտանիքը ապրելու է ազնիվ ու մեկ ամբողջություն է լինելու։ Իմ սիրտն ամբողջովին քեզ է պատկանում, ու ես միշտ քեզ եմ դնելու առաջին տեղում։ Դու ես իմ ամբողջ կյանքի սերը, Հեյլի Բոլդուին, ու ես չեմ ուզում այն անցկացնել մեկ ուրիշի հետ։ Դու ինձ ավելի լավն ես դարձնում, ու մենք հոյակապ լրացնում ենք իրար։
Անհամբեր սպասում եմ իմ կյանքի հաջորդ փուլին։ Քեզ հետ ամեն ինչ իմաստ է ստանում։ Ամենից շատ ես ուրախ եմ, որ իմ կրտսեր քույրն ու եղբայրը եւս մեկ առողջ ու ամուր ամուսնություն կտեսնեն ու կձգտեն նույնին։ Մենք նշանվել ենք յոթերորդ ամսվա յոթերորդ օրը ու դա հրաշալի է։ Յոթ թիվը հոգեւոր կատարելության խորհրդանիշն է։ Ու ի դեպ, ես դա չէի ծրագրել։ Բայց ամեն դեպքում իմ հոգին հանգիստ է այն բանի համար, որ մեր ապագան հիմա ապահովված է։ «Նա ով կին է գտնում, գտնում է բարիք ու ստանում Աստծու ողորմությունը»,- գրել է Ջասթինը։
Հեյլին էլ, իր հերթին, Twitter-ում հետեւյալն է գրել․
«Չգիտեմ, թե ինչով եմ արժանացել այս երջանկությանը, բայց ես շնորհակալ եմ Աստծուն՝ այդ անհավանական մարդու համար, որի հետ կիսելու եմ կյանքս։ Ես խոսք չունեմ, որ արտահայտեմ իմ երախտագիտությունը»։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
14:30, 11 հոկտեմբերի
Կրեմի և ասպիրինի փոխարեն՝ տավարի ճարպ պիլինգի համար. գեղեցկության խորհուրդներ բլոգերներից, որոնք ավելի լավ է չկրկնել12:25, 11 հոկտեմբերի
Հայկական ոճ. նոր հայացք աշնանային դասականներին10:30, 11 հոկտեմբերի

09:00, 11 հոկտեմբերի
Հորոսկոպ. Կենդանակերպի նշանները՝ բիզնեսում19:19, 10 հոկտեմբերի
Մեգան Մարքլը ցանկանում է փախչել արքայազն Հարրիից. լրատվամիջոցները հայտնում են, որ զույգի ամուսնությունը փլուզման եզրին է18:20, 10 հոկտեմբերի
Իտալիայում գողացել են 4 միլիոն ֆունտ ստեռլինգ արժողությամբ 30 հազար շիշ էլիտար գինի՝ երկրի պատմության մեջ ամենամեծամասշտաբ գինու գողությունը17:33, 10 հոկտեմբերի
Կարո՞ղ է, արդյոք, սխտորը օգնել գրավել կնոջը․ գիտնականներն ուսումնասիրել են սննդի ազդեցությունը ժամադրությունների վրա17:00, 10 հոկտեմբերի

16:30, 10 հոկտեմբերի
Մալդիվներում գտնվող մասնավոր կղզին վաճառքի է հանվել 72 միլիոն դոլարով․ վճարումը հնարավոր է կատարել կրիպտոարժույթուվ15:24, 10 հոկտեմբերի
«Երես առած ժառանգորդուհի»․ Դոնալդ Թրամփի թոռնուհուն քննադատել են շքեղ բնակարանի և 531 դոլար արժողությամբ կոսմետիկայի համար14:14, 10 հոկտեմբերի
Մեգան Ֆոքսը գործարկել է OnlyFans-ի իր սեփական անալոգը. բաժանորդագրությունը արժե ամսական 20 դոլար13:33, 10 հոկտեմբերի
Արքայազն Հարրին 100,000 դոլար է ստացել դեպրեսիայի և արքայադուստր Դիանայի մահվան մասին բացահայտումների համար