«Դոմ 2» հեռուստանախագծի նախկին մասնակից նախկին հոգեւորականը ցույց է տվել իր խենթ սիրուհուն

11:13   11 հուլիսի, 2018

Նրանք, ովքեր ստեղծել են  «Դոմ 2» հեռուստանախագիծն ու դրա բոլոր անալոգները, ավելի ճիշտ այն անալոգները, որոնցից ստեղծվել է ռուսական հեռուստանախագիծը, բոլորը պետք է այրվեն դժոխքում «հիմարություն ու անմակարդակություն  քարոզելու ու  տարածելու» հոդվածով)))

Այս անգամ դարձյալ ռուսական աշխարհիկ մամուլի ուշադրության կենտրոնում է հայտնվել  նախկին հոգեւորական, հեռուստանախագծի նախկին մասնակից՝ Վալտեր Սոլոմենցեւը, ով իր Instagram-ում տարօրինակ տեսանյութ է հրապարակել, որտեղ նրա մի քիչ ոչ ադեկվատ սիրուհի Օլեսյա Լիսովսկայան հայհոյում է ու նրա ձեռքերին հարվածում տաք արդուկով։ Սոլոմենցեւը նշել է, որ հանուն Օլեսյայի հանդեպ սիրո ու կրքի, ինքը պատրաստ է դիմանալ տառապանքներին։ Նա առաջարկել է սիրուհուն ևս մեկ անգամ պայքարել իր սրտի համար։

A post shared by Вальтер Соломенцев (@wsolments) on

«Օլեսյա, ես վաղուց ներել եմ քեզ այն ստի համար,- դիմել է Վալտերը Լիսովսկայային,- որով դու  փորձում էիր քողարկել քո զգացմունքային խառնաշփոթը, խաբելով, որ ես ծեծել, բռնաբարել ու շանտաժի եմ ենթարկել քեզ: Բավական է խաղալ, քավիր մեղքերդ ու փորձիր վերադարձնել այն միակ իսկական զգացմունքը, որը եղել է մեր միջեւ։ Քեզ հեշտ չի լինի, չէ ՞ որ ես բավականին հիասթափված եմ քեզնից, բայց վստահ եմ, որ դու ուժեղ ես ու կարող ես պայքարել։ Քեզ հաջողություն եմ մաղթում»,- մակագրել է Վալտերը տեսահոլովակը։

Նախկին հոգեւորական Վալտեր Սոլոմենցեւը սկանդալային նախագիծ էր եկել անցած տարվա ապրիլին՝ չմարած վարկերը թողնելով կնոջը՝ Գալինային։ Ի դեպ, արդեն նախկին հոգեւորականի կինը նախկինում  մարմնավաճառ է եղել, իսկ հետո հավատքի է եկել ու գնացել ծառայելու եկեղեցուն։ Նախկին մարմնավաճառին վիճակված էր դառնալ երիտասարդ հոգեւորականի կինը։ Ու հենց նա է իր ամուսնուն սովորեցրել սեռական կյանքի բոլոր հմտությունները: Հեռուստանախագծում նախկին հոգեւորականն իր համար նոր սիրուհի է գտել՝ Օլեսյա Լիսովսկայային։



© NEWS.am STYLE