«Дом 2» նախագծի ստեղծումն ինքնին աշխարհի մոտալուտ վախճանի վկայությունն է))) Այլ կերպ հնարավոր չէ բացատրել այդ մղձավանջը։ Նախկին հոգեւորական Վալտեր Սոլոմենցեւը սկանդալային նախագիծ էր եկել անցած տարվա ապրիլին՝ չմարած վարկերը թողնելով կնոջը՝ Գալինային։ Ի դեպ, արդեն նախկին հոգեւորականի կինը նախկինում մարմնավաճառ է եղել, իսկ հետո հավատքի է եկել ու գնացել ծառայելու եկեղեցուն։ Նախկին մարմնավաճառին վիճակված էր դառնալ երիտասարդ հոգեւորականի կինը։ Ու հենց նա է իր ամուսնուն սովորեցրել սեռական կյանքի բոլոր հմտությունները: Հեռուստանախագծում նախկին հոգեւորականն իր համար նոր սիրուհի է գտել՝ Օլեսյա Լիսովսկայային։

Վալտերը լքել է հղի կնոջը՝ Գալինային, բայց սիրուհու՝ Օլեսյայի հետ էլ հարաբերությունները չեն ստացվել։ Շուտով Սոլոմենցեւի կյանքում ուրախալի իրադարձություն կլինի՝ երրորդ երեխայի ծնունդը։
«Ծննդաբերությունը հունիսի կեսերին է նշանակված»,- պատմել է Վալտերը,- «Կեսարյան հատում են անելու։ Ես մտադիր եմ ներկա գտնվել ու իմ աչքերով տեսնել ամեն ինչ, արդեն հանձնել եմ բոլոր անհրաժեշտ անալիզները։ Հույս ունեմ, որ աղջիկ կծնվի։ Եթե աղջիկ ծնվի՝ ես նրան ինձ մոտ կպահեմ»։
Վալտերի կարծիքով՝ երեխաներն առհասարակ ցանկանում են իր հետ ապրել, պարզապես կինն է դեմ, նա նույնիսկ չի թույլատրում հանդիպել երեխաների հետ։ Դրա համար էլ Սոլոմենցևի կարծիքով իրադարձությունների ամենաբարենպաստ զարգացումն այն կլիներ, եթե կինը մահանար հենց ծննդաբերության ժամանակ։

«Եթե նա մահանա ծննդաբերության ժամանակ, ապա երեխաները ինձ հետ կապրեն»,- երազում է Վալտերը,- «Չէ՞ որ Գալյան հաճախ է փոխում իր տեսակետները, շանտաժի է ենթարկում ինձ ու ասում է, որ եթե ես չվերադառնամ նրա մոտ, ապա նա կփախչի ու որդիներիս էլ կթաքցնի»։
Նախկին կնոջ հետ վերամիավորվելու մասին Վալտերն արդեն չի էլ մտածում։
«Չնայած Գալինան ուրախ է, որ ես բաժանվել եմ Օլեսյայից։ Չեմ հասկանում, թե ինչի հետ է հույսեր կապում, չէ՞ որ ես ու Օլեսյան սկսել էինք հանդիպել այն բանից հետո, երբ ես արդեն բաժանվել էի նրանից»,- ասել է Սոլոմենցևը, փոխանցում է «Мир реалити -шоу «Дом 2» ամսագիրը:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:02, 11 սեպտեմբերի
Հազարավոր ուխտավորներ հավաքվեցին տան առաջ «Մարիամ Աստվածածնի դեմքը» տեսնելու. տանտերը չդիմացավ և քանդեց խոհանոցը22:31, 11 սեպտեմբերի
Կարմիր գորգի գաղտնի կանոնները. ում է ամեն ինչ թույլատրվում, և ում վայրկյանների ընթացքում դուրս կշպրտեն21:15, 11 սեպտեմբերի
200,000 դոլար երկրորդ կյանքի հնարավորության համար. Ավստրալիայում մահացածներին սառեցնում են՝ հարյուրավոր տարիներ անց վերակենդանանալու հույսով20:17, 11 սեպտեմբերի
Բեռնար Արնոն դուրս է մնացել աշխարհի 10 ամենահարուստ մարդկանց ցանկից. LVMH-ի գործադիր տնօրենի կարողությունը նվազել է 65 միլիարդ դոլարով19:26, 11 սեպտեմբերի
Ռալֆ Լորենը կենտրոնանում է սեքսուալության և շքեղության վրա. ինչպիսի՞ն կլինի կանանց զգեստապահարանը 2027 թվականի գարնանը16:30, 11 սեպտեմբերի
Jacob & Co.-ն ներկայացրել է 693,000 դոլարանոց ադամանդե ժամացույց. Արլեքինոյից ոգեշնչված զարդերի գլուխգործոց15:55, 11 սեպտեմբերի
«Ես 60 տարեկան եմ, բայց իմ կենսաբանական տարիքը 40 է». կինը պատմել է, թե ինչպես է 53 տարեկանում երկվորյակներ ունեցել15:39, 11 սեպտեմբերի
Սունդուկյանի թատրոնը մեկնարկում է 105-րդ թատերաշրջանը․ նոր բեմադրություններ, կրթական ծրագրեր ու նոր համագործակցություններ15:22, 11 սեպտեմբերի
Ջենիֆեր Լոուրենսը սպառնացել է լքել Instagram-ը բացասական մեկնաբանությունների պատճառով14:39, 11 սեպտեմբերի
220 դոլարանոց ամանորյա օրացույց՝ 400 դոլարանոց կոսմետիկ պարագաներով. Charlotte Tilbury-ն կրկին խենթացնում է երկրպագուներին14:16, 11 սեպտեմբերի
86-ամյա Ռալֆ Լորենը վախեցրել է երկրպագուներին իր հիվանդ տեսքով Նյու Յորքի նորաձևության շաբաթվա ընթացքում13:13, 11 սեպտեմբերի
«Գնդապետ օղի» և կինը՝ փոխնախարարի փոխարեն. Պենտագոնում դժգոհություն է հասունանում Փիթ Հեգսեթի դեմ