Սելենա Գոմեսը նկարահանվել է Puma-ի համար գովազդում

14:20   11 հուլիսի, 2018

Ջասթին Բիբերն ու Հեյլի Բոլդուինը շատ շուտով կամուսնանան,   24-ամյա կանադացի կատարողն ու 21-ամյա մոդելը օրերս նշանվել էին։ Հարսանիքի օրը դեռ չեն հայտնել, բայց ըստ երևույթին այդ միջոցառումը սարերի հետեւում չէ։

Ու մինչ Ջասթինն ու Հեյլին վայելում են իրենց երջանկությունը, երգչի նախկին ընկերուհի Սելենա Գոմեսն էլ ամենեւին չի նեղսրտում։ Ավելին՝ երգչուհին շարունակում է մեծ գումարներ վաստակել։

25-ամյա հայտնի երգչուհին Puma ապրանքանիշի դեմքն է, ինչպես եւ Քիմ Քարդաշյանի կրտսեր քույրը՝ Քայլի Ջենները։

Ապրանքանիշի Instagram էջում հայտվել են Սելենայի լուսանկարները, ով գովազդում է ապրանքանիշի նոր արտադրանքը։ 



© NEWS.am STYLE