Ջասթին Բիբերը հարսնացուին ուղղաթիռով տարել է իր տանից մի քանի կիլոմետր հեռավորության վրա ապրող ծնողների մոտ

14:33   12 հուլիսի, 2018
Սելենա Գոմեսը չի կրծում իր եղունգներն ու չի լացում Ջասթին Բիբերի համար, որը վերջերս ամուսնության առաջարկություն է արել իր ընկերուհուն՝ 21-ամյա Հեյլիին ։
 
Ու մինչ Սելենան (եթե որեւէ մեկն այս աշխարհից չէ՝ ապա հիշեցնենք, որ երգչուհին Ջասթինի նախկին ընկերուհին է), նկարահանվում է Puma ապրանքանիշի գովազդում, 24-ամյա կանադացի երգիչը՝ հոլիվուդյան էպատաժի լավագույն ավանդույթներով սիրահետում է Հեյլիին։
 
Եվ այսպես, Հեյլին պետք է ծնողների տուն գնար, որը Բիբերի տանից մի քանի կիլոմետր հեռավորության վրա է գտնվում, ու ինչպես գրում է TMZ-ը՝ Ջասթինը ոչ թե տաքսի է կանչել, կամ ինքն է նրան իր ամենագնացով տարել, այլ օգտվել է իր ուղղաթիռից։
 
Նշենք, որ հարսանիքի պաշտոնական օրը դեռ հայտնի չէ, բայց մոտ կանգնած աղբյուրները ենթադրում են, որ այն սեպտեմբերի սկզբին է տեղի ունենալու։
 
 


© NEWS.am STYLE