DJ Smash-ին ծեծած ռուս պաշտոնյաները ընդունել են իրենց մեղավորությունը

16:24   12 հուլիսի, 2018
Հիշու՞մ եք DJ Smash- ի հետ տեղի ունեցած միջադեպը, որին ծեծել էին Պերմի գիշերային ակումբում։ Ի դեպ, այն մասին, որ DJ Smash-ը հոսպիտալացվել է ծնոտի կոտրվածքով, Թիմաթին էր հայտնել։ Նրա խոսքով՝ երգիչը ծանր վնասվածքներ էր ստացել պատգամավոր Ալեքսանդր Տելեպնեւից՝ սելֆիից հրաժարվելու համար։
 
Դե ուրեմն այսպես, Ալեքսանդր Տելեպնեւն ու նրա ընկերը՝ Սերգեյ Վանկեւիչը, մասամբ ընդունել են իրենց մեղավորությունը երգչին ծեծելու հարցում, բայց չեն համաձայնել դատարանի կողմից առաջադրված մեղադրանքին, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
 
Քննությունը պարզել է, որ փետրվարին Պերմի «Մշակույթի տուն» գիշերային ակումբում Տելեպնեւն ու Վանկեւիչը ծեծել են Անդրեյ Շիրմանին (DJ Smash): Երաժիշտը ծնոտի կոտրվածք է ստացել, փակ գանգուղեղային վնասվածք ու ուղեղի ցնցում, ապաքինումը երեք շաբաթ է տեւել։ Այդ փաստով արդեն քրեական գործ է հարուցվել։
 
Դատարանում Տելեպնեւը ներողություն է խնդրել տուժած կողմից ու նշել, որ ուզում էր պաշտպանել ընկերոջը (Վանկեւիչին) Շիրմանից։ «Հնարավոր է՝ ես առաջին պատահած մարդուն եմ հարվածել։
Այնպես է ստացվել, որ այդ մարդը Շիրմանն էր։ Ես մասամբ ընդունում եմ իմ մեղավորությունը, բայց ես համամիտ չեմ մեղադրանքի ձեւակերպմանը՝ չեն եղել նախնական միտում ու խուլիգանական մտադրություններ»,- ասել է Տելեպնեւը։ Տելեպնեւը վստահ է, որ ցուցմունք տալու ժամանակ DJ Smash–ը «զրպարտել է իրեն»՝ հավելելով, որ տուժածին չի հարվածել ոտքերով։
 
 
 
 
 
 


© NEWS.am STYLE