Ջասթին Բիբերն իր հարսնացու Հեյլի Բոլդուինին կես միլիոն դոլար արժողության մատանի էր նվիրել

11:15   14 հուլիսի, 2018

Ջասթին Բիբերը վերջերս իր ընկերուհուն՝ 21-ամյա Հեյլիի առաջարկություն է արել։ 24-ամյա կանադացի երգիչը դրական պատասխան է ստացել, ու չնայած հարսանիքի պաշտոնական օրը հայտնի չէ, մոտ կանգնած աղբյուրները ենթադրում են, որ այն սեպտեմբերի սկզբին է ծրագրված։

TMZ-ը գրում է, որ հայտնի է դարձել,թե ինչ գումար է ծախսել Ջասթինը նշանի մատանի գնելու համար։ Իր ընկերուհուն Ջասթինը ամուսնության առաջարկություն էր արել Բահամյան կղզիներում , բայց դրանից մի քանի շաբաթ առաջ նա Նյու Յորքում մտել էր Solow& Co ոսկերչական բուտիկ (ոչ բոլոր հասարակ մահկանացուները կարող են մտնել այնտեղ), որը նրան խորհուրդ էր տվել իր մենեջերը։

Ջասթինը 6 ու 10 կարատանոց ադամանդներով մատանի էր պատվիրել ՝վճարելով կես միլիոն դոլար։

Այդ մատանին բերել էին նրա հյուրանոց Բահամյան կզղիներ մեկնելու նախօրեին։



© NEWS.am STYLE