Ճերմակազգեստ Պրիյանկա Չոպրայի նուրբ կերպարը

21:55   18 հուլիսի, 2018

Արեւելյան գեղեցկուհի Պրիյանկա Չոպրան վերջին ժամանակահատվածում վայելում էր Լոնդոնը իր սիրելիի՝ 25-ամյա Նիք Ջոնասի հետ:

36-ամյա դերասանուհուն ու նրա սիրելիին տեսախցիկները ֆիքսել են Լոնդոնի օդանավակայան գնալու ճանապարհին:Դերասանուհին, ինչպես միշտ, ցնցող տեսք է ունեցել:



Ճերմակ ու թեթեւ հանդերձանքն ընդգծել է Պրիյանկայի մաշկի գույնը, իսկ կոճակների շնորհիվ առաջացած բացվածքը շեշտել է նրա սլացիկ ոտքերը:

Գեղեցկուհին ամփոփել է լուքը ճերմակ բարձրակրունկ սանդալներով ու այս տարի must have աքսեսուարների շարքում հայտնված արեւային ակնոցով, ինչը նշանակում է, որ այն շատ թրենդային է:



Նիք Ջոնասը իր հանդերձանքի ընդհանուր ոճով, կարծես, լրացրել է հնդկուհու մինիմալիստական ու միեւնույն ժամանակ շքեղ կերպարը:



Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, թե որն է դերասանուհու գեղեցկության գաղտնիքը: Դերասանուհին նշել էր, որ չնայած մշտապես աշխատում է լավագույն դիմահարդար-կոսմետոլոգների հետ, բայց միեւնույնն է, իր մաշկը թարմ ու խնամված պահելու հարցում ամենաարժեքավորը մայրիկի բաղադրատոմսերն ու խորհուրդներն են:




                                                                                               Աղբյուրը՝ Daily Mail
                                                                                  Լուսանկարները՝ Isoimages



© NEWS.am STYLE