Դերասանուհի Պրիյանկա Չոպրան վերջերս բացել է իր գեղեցկության հիմնական գաղտնիքը: 35-ամյա դերասանուհին Harper's Bazaar-ի վիդեբլոգի տեսանյութում խոսել է այն մասին, թե ինչպես են արեւելյան գեղեցկուհիների «գաղտնիքները» օգնում պահպանել երիտասարդությունը եւ գեղեցկությունը:
Դերասանուհին նշել է, որ չնայած մշտապես աշխատում է լավագույն դիմահարդար-կոսմետոլոգների հետ, բայց միեւնույնն է, իր մաշկը թարմ ու խնամված պահելու հարցում ամենաարժեքավորը մայրիկի բաղադրատոմսերն ու խորհուրդներն են:
Պրիյանկան ասել է. «Դեռ այն ժամանակվանից, երբ ես փոքրիկ աղջիկ էի, տեսնում էի, թե ինչպես է մայրիկս հոգ տանում իր մաշկի մասին: Նա ինձ սովորեցնում էր, թե ինչքան կարեւոր է միշտ մաքուր պահել մաշկը: Իհարկե ես այն ժամանակ այդքան էլ շատ չէի լսում, բայց երբ ավելի մեծացա, հասկացա նրա ասածների իմաստը»:
Պրիյանկայի մայրիկի գլխավոր խորհուրդը քնելուց առաջ մաշկը շատ լավ մաքրել է, քանի որ քնի ընթացքում մաշկը պետք է շնչի: Մաքրման ամենալավ միջոցը, ըստ նրա, կոկոսի յուղն է: Խորհուրդ է տրվում մոտ 5 րոպե այն պահել մաշկի վրա, այնուհետեւ մաքրել խոնավ սրբիչով:
Երկրորդ գաղտնիքը տնական՝ բնական միջոցներից պատրաստված դիմակն է: Դրա բաղադրության մեջ մտնում է քրքում, կիտրոնի հյութ, ցորենի ալյուր, վարդագույն ջուր եւ դասական յոգուրտ: Բաղադրիչները խառնելուց եւ դեմքին քսելուց հետո պետք է թողնել 15 րոպե եւ լվանալ տաք ջրով:
Լուսանկարները՝ East News
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:19, 3 մայիսի
Ֆորմուլա 1-ի լեգենդ Միխայել Շումախերի ութ շքեղ ժամացույցներ աճուրդի են հանվել22:08, 3 մայիսի
Հոլլի Բերին տարված է իր դաշտանադադարով և հրապարակայնորեն խոսում է այդ մասին21:14, 3 մայիսի
NEWS.am STYLE-ի նոր սյունակ. Ծաղիկներ տանը և ոչ միայն. Ինչպես չսպանել խոլորձը և ծաղկեցնել20:26, 3 մայիսի
Wine Story. Սովինյոն Բլանի միջազգային օր՝ ձեր սիրելի սպիտակ գինու տոն19:43, 3 մայիսի
Կոպենհագենում Միշլեն աստղով ռեստորանները ամենաթանկն են աշխարհում16:34, 3 մայիսի
Macallan-ը և Cirque Du Soleil-ը միավորվում են՝ վիսկիի համտեսի և մահաբեր հնարքների համար15:25, 3 մայիսի
Ֆարել Ուիլյամսը միանում է Tiffany & Co-ին Titan ոսկերչական հավաքածու ստեղծելու համար14:23, 3 մայիսի
Քրիստեն Ստյուարտը եւ Օսկար Այզեքը կնկարահանվեն 80-ականների վամպիրների մասին հեդոնիստական թրիլլերում13:55, 3 մայիսի
Դերասանուհի Անյա Թեյլոր-Ջոյը պրեմիերային ներկայացել էր այնպիսի զգեստով, որով անհնար էր նստել13:17, 3 մայիսի
Էմիլի Ռատակովսկին եւ Իրինա Շեյքը փայլել են The King's Trust 2024 Global Gala-ին12:23, 3 մայիսի
Սոֆյա Վերգարան մտադիր է ամեն կերպ պայքարել տարիքի հետ11:15, 3 մայիսի
Բրիթնի Սփիրսի շոկային լուսանկարները մտահոգություն են առաջացրել նրա հոգեկան առողջության վերաբերյալ