Գարիկ Մարտիրոսյանը հաստատել է Comedy Club–ի նկարահանումները Երեւանում անցկացվելու մասին լուրը ու բոլորին հրավիրել է շոուին

12:45   23 հուլիսի, 2018

Դե ինչ Գարիկ, Welcome։ Կեցցե՛ Մարտիրոսյանը, լավ գործ է անում, քանի որ NEWS.am STYLE-ը Comedy Club –ի ֆանատ է ու սարսափելի ուրախ է, որ հումորի աստղերը ժամանելու են Հայաստանի մայրաքաղաք ու ուրախացնելու են մեզ, ու իրենք էլ հաստատ կարգին կուրախանան։

Եվ այսպես, հայտնի է, որ Հայաստանում է անցնելու Comedy Club–ի փառատոնը։

Սեպտեմբերի 15-ին ու 16-ին քաղաքի 2800-ամյակի տոնակատարությունների ժամանակ Երեւանը վեր է ածվելու հումորի մայրաքաղաքի։ Հայաստան են ժամանելու Պավել Վոլյան, Գարիկ Մարտիրոսյանը, Գարիկ Խարլամովը, Դեմիս Կարիբիդիսը, Անդրեյ Սկորոխոդը, Միխայիլ Գալուստյանը, Ալեքսանդր Ռեվվան, Զուրաբ Մատուան, Անդրեյ Ավերինը, Դմիտրի «Լյուսոկ» Սորոկինը, Մարինա Կրավեցը, «Սմիրնով, Իվանով, Սոբոլեւ» եռյակը, Ժենյա Սինյակովը, Դմիտրի Գրաչյովը ու USB խումբը։

Իսկ Գարիկ Մարտիրոսյանը հաստատել է այդ նորությունն իր Instagram-ում։

«Comedy Club-ն իմ հայրենի Երեւանում։ Սեպտեմբերի 15-ին ու 16-ին։ Եկեք․․․ կամ ժամանեք։ Սպասում ենք բոլորիդ», - գրել է Գարիկը։



© NEWS.am STYLE