Հայաստանում կանցկացվի Comedy Club փառատոնը, գրում է «Սեմ դնեյ»-ը։
Սեպտեմբերի 15-ին եւ 16-ին՝ իր 2800-ամյակի տոնակատարություններին, Երեւանը կվերածվի հումորի մայրաքաղաքի։
Հայաստան կժամանեն Պավել Վոլյան, Գարիկ Մարտիրոսյանը, Գարիկ Խարլամովը, Տիմուր Բատրուտդինովը, Դեմիս Կարիբիդիսը, Անդրեյ Սկորոխոդը, Միխաիլ Գալուստյանը, Ալեքսանդր Ռեւան, Զուրաբ Մատուան, Անդրեյ Ավերինը, Դմիտրի «Լյուսյոկ» Սորոկինը, Մարինա Կրավեցը, «Սմիրնով, Իվանով, Սոբոլեւ» տրիոն, Ժենյա Սինյակովը, Դմիտրի Գրաչյովը եւ նույնիսկ USB խումբը։
Գլխավոր իրադարձությունը Գարիկ Մարտիրոսյանի վերադարձն է․
«2018 թվականին Երեւանը նշում է իր 2800-ամյակը։ Այն անհավանական քաղաք է՝ բաց հոգով եւ հարուստ պատմությամբ, իսկ մենք ուրախ ենք, որ դառնալու ենք մեծ տոնի մի մասը։ Comedy Club փառատոնները լայն աշխարհագրություն ունեն, սակայն այս տարվա աշնանը մենք առաջին անգամ ТНТ-ի նոր թողարկումները կնկարահանենք Հայաստանում։ Ավանդույթի համաձայն՝ հյուրերի շարքում շատ աստղեր կլինեն, անպայման դուք էլ եկեք։ Մինչ նոր հանդիպում Երեւանում»:
«Նա մեզ միշտ մոտ է եղել։ Բայց մենք չենք մոռանա, որ սա, ամեն դեպքում, այլ երկիր է՝ իր մտածելակերպով։ Այդ պատճառով մեզ համար այս փառատոնը ստեղծագործական մարտահրավեր է։ Ի՞նչ կա ավելի հետաքրքիր։ Մենք պատրաստել ենք հատուկ ծրագիր եւ հանդես կգանք գերլիարժեք կազմով՝ ոսկյա, արծաթյա՝ անվանեք, ինչպես կուզեք»,-նշել է Պավել Վոլյան։
«Դիմում եմ համեղ սնվելու սիրահարներին։ Գնացեք Շառլ Ազնավուրի անվան հրապարակ, ապա «արդեն դանդաղորեն» շարժվեք դեպի Պրոշյան եւ Պարոնյան փողոցների կողմ։ Այնտեղ կգտնեք գերազանց խորոված։ Այն Խորվաթիայի հավաքականի ֆուտբոլիստ չէ, այլ «շաշլիկ»-ը հայերենով։ Կտեսնվենք, ես միեւնույն է, այնտեղ ինչ-որ տեղ կլինեմ»,-խորհուրդ է տալիս Գարիկ Խարլամովը։
«Մի քանի բան կա, որ պարտադիր պետք է անել Երեւանում՝ բարձրանալ Մեծ Կասկադի «գագաթը», որտեղից բացվում է Արարատի լավագույն տեսարաններից մեկը, իջնել Հրազդան գետի կիրճը, իսկ երբ ուժերը սպառվում են, եւ հեռախոսի մարկոցն էլ լիցքաթափվում է, ուղեւորվել դեպի մյուս «Արարատ»։ Ամեն օր չէ, որ կարող ես սեփական աչքերով տեսնել, թե ինչպես են պատրաստում իսկական հայկական կոնյակը»,-նշում է Սերգեյ Գորելիկովը։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
15:01, 23 մայիսի
Ֆրենկ Սինատրայի եւ Բիթլզի հիթերը կհնչեն Ֆեդերիկո Մոնդելչիի եւ Կամերային նվագախմբի կատարմամբ14:43, 23 մայիսի
«Ընտանեկան եզակի րոպեներ»․ Արեւիկ Ուդումյանն՝ ամուսնու ու երեխաների հետ14:12, 23 մայիսի
Սցենարը գաղտնի է պահվում․ «Օրինապահ քաղաքացի» ֆիլմը շարունակություն կունենա13:35, 23 մայիսի
«Սիրուն զույգ»․ Աննա Դովլաթյանի եւ Դավիթ Աղաջանյանի ջերմ լուսանկարը13:14, 23 մայիսի
Վիկտորյա Բոնյային դուրս են արել Կաննի կինոփառատոնից (ֆոտո)12:33, 23 մայիսի
«Ընտանիք»․ Սեւակ Ամրոյանի լուսանկարը կնոջ հետ Իտալիայից12:19, 23 մայիսի
Օտարերկրյա գործակալների շարքում ներառվելու պատճառով․ Մորգենշտերնը դատական հայց է ներկայացրել ՌԴ արդարադատության նախարարության դեմ11:43, 23 մայիսի
«Միշտ փայլում ես»․ Ռոմելա Սարգսյանի լուսանկարները11:16, 23 մայիսի
Ամուսնության առաջարկ՝ ամուսնացած տղամարդուց․ Օլգա Բուզովային անակնկալ են մատուցել10:32, 23 մայիսի
Չի ուզում մեծացնել ԱՄՆ-ում․ Ռիհաննան ծրագրում է տեղափոխվել նորածին որդու հետ10:14, 23 մայիսի
«Վիրավոր, կռված տղերքին էս անծնունդ ծվծվապաշտները հորդորում են՝ գնացեք Ղարաբաղ»․ Դավիթ Ամալյան09:00, 23 մայիսի
ՄԱՅԻՍԻ 23-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ