Գարիկ Մարտիրոսյանի կինը խնդրել է գնահատել իր հագուստը

14:14   23 հուլիսի, 2018

Գարիկ Մարտիրոսյանի կինը՝ Ժաննա Լեւինան խնդրել է գնահատել իր հագուստը։ Անկեղծ ասած՝ ոչ թե խնդրել է գնահատել, այլ պարզապես փաստի առաջ է կանգնեցրել։

NEWS.am STYLE-ն օրեցօր ավելի է համոզվում, որ Ժաննայի հումորն ավելի բարձր մակարդակի վրա է, քան Գարիկինը))) Հետաքրքիր է, եթե հումորային մենամարտ կազմակերպենք, ո՞վ կհաղթի՝ Գարիկը, թե Ժաննան))

Կարճ ասած՝ Ժաննան իր Instagram-ում հրապարակել է լուսանկար, որտեղ ներկայացել է ահա այսպիսի զգեստով։

«Իմ բաժանորդները շատ տարբեր են։ Այսօր հանգստյան օր  է։ Բոլոր նրանք, ովքեր կարդում են իմ էջն ու ծիծաղում, մի քիչ հանգստացեք ինձնից, իսկ բոլոր նրանք, ովքեր պարզապես նայում են ինձ ու գնահատում իմ հագուկապը՝ այո, ես գուլպաներով եմ ու տուֆլիներով»,- մակագրել է լուսանկարը Ժաննան։

Եվ այսպես, հայտնի է, որ Հայաստանում է անցնելու Comedy Club–ի փառատոնը։

Սեպտեմբերի 15-ին ու 16-ին քաղաքի 2800-ամյակի տոնակատարությունների ժամանակ Երեւանը վեր է ածվելու հումորի մայրաքաղաքի։ Հայաստան են ժամանելու Պավել Վոլյան, Գարիկ Մարտիրոսյանը, Գարիկ Խարլամովը, Դեմիս Կարիբիդիսը, Անդրեյ Սկորոխոդը, Միխայիլ Գալուստյանը, Ալեքսանդր Ռեվվան, Զուրաբ Մատուան, Անդրեյ Ավերինը, Դմիտրի «Լյուսոկ» Սորոկինը, Մարինա Կրավեցը, «Սմիրնով, Իվանով, Սոբոլեւ» եռյակը, Ժենյա Սինյակովը, Դմիտրի Գրաչյովը ու USB խումբը։

Իսկ Գարիկ Մարտիրոսյանը հաստատել է այդ նորությունն իր Instagram-ում։

«Comedy Club-ն իմ հայրենի Երեւանում։ Սեպտեմբերի 15-ին ու 16-ին։ Եկեք․․․ կամ ժամանեք։ Սպասում ենք բոլորիդ», - գրել է Գարիկը։



© NEWS.am STYLE