Գարիկ Մարտիրոսյանի կինը՝ հարեւանի շան հետ «պատերազմի» մասին

17:12   23 հուլիսի, 2018

Այսօր եւս մեկ անգամ անդրադառնում ենք Գարիկ Մարտիրոսյանի կնոջ՝ Ժաննա Լեւինայի Instagram-ին։ Այս անգամ հայ շոումենի կինը պատմել է  հարեւանի շան հետ «պատերազմի» մասին։

«Երեկ, զբոսնելով մեր Ռեյի հետ, հանդիպեցինք մեր հարևանի նոր շանը։ Շները սկսեցին վիճել ու բղավել իրար վրա։ Կոնֆլիկտի էությունը, Ռեյի խոսքով, հետեւյալն էր․ «Ո՞ւմ տիրուհին է ավելի գեղեցիկ»։ Չգիտեմ, թե ինչ եզրակացության նրանք հանգեցին, սակայն հաջորդ օրը հարեւանի շունն այլևս չպատասխանեց Ռեյի հաչոցին։ Ըստ երեւույթին շների աշխարհում էլ է լռությունը համաձայնության նշան։ P.S Չեմ կարծում, թե այն փաստը, որ իմ շունը Չաու-չաու է, իսկ հարեւանինը՝ Չիխուախուա, որեւէ նշանակություն ուներ»,- գրել է Ժաննան։

Եվ այսպես, հայտնի է, որ Հայաստանում է անցնելու Comedy Club–ի փառատոնը։

Սեպտեմբերի 15-ին ու 16-ին քաղաքի 2800-ամյակի տոնակատարությունների ժամանակ Երեւանը վեր է ածվելու հումորի մայրաքաղաքի։ Հայաստան են ժամանելու Պավել Վոլյան, Գարիկ Մարտիրոսյանը, Գարիկ Խարլամովը, Դեմիս Կարիբիդիսը, Անդրեյ Սկորոխոդը, Միխայիլ Գալուստյանը, Ալեքսանդր Ռեվվան, Զուրաբ Մատուան, Անդրեյ Ավերինը, Դմիտրի «Լյուսոկ» Սորոկինը, Մարինա Կրավեցը, «Սմիրնով, Իվանով, Սոբոլեւ» եռյակը, Ժենյա Սինյակովը, Դմիտրի Գրաչյովը ու USB խումբը։

Իսկ Գարիկ Մարտիրոսյանը հաստատել է այդ նորությունն իր Instagram-ում։

«Comedy Club-ն իմ հայրենի Երեւանում։ Սեպտեմբերի 15-ին ու 16-ին։ Եկեք․․․ կամ ժամանեք։ Սպասում ենք բոլորիդ», - գրել է Գարիկը։



© NEWS.am STYLE