Թրամփի հետ կապված սկանդալի մեջ հայտնված պոռնոդերասանուհու ամուսինն ապահարզան է պահանջել

10:10   24 հուլիսի, 2018

Ժամանակն է, որ Հոլիվուդի պրոդյուսերներն  ու ռեժիսորները ֆիլմ նկարահանեն  պոռնոդերասանուհի Սթորմի Դենիելսի ու Թրամփի միջև սկանդալի մասին։

Սթորմի Դենիելսը, որը վստահեցնում է, որ Թրամփն իր հետ ինտիմ կապ է ունեցել այն ժամանակ, երբ ամուսնացած էր Մելանիայի հետ, իսկ հետո էլ վճարել է իրեն լռության համար, վերջերս կալանավորվել է, նաև՝  նվաստացվել։ Իսկ վերջին նորությունները նրա համար բոլորովին դրական չեն։

TMZ-ը գրում է, որ մեծահասակների համար ֆիլմերի դերասանուհու ամուսինը՝ Գլենդոն Քրեյնը բաժանվում է կնոջից նրա դավաճանության պատճառով, քանի որ դերասանուհին ինտիմ կապ է ունեցել Թրամփի հետ այն ժամանակ երբ նախագահն ամուսնացած էր Մելանիայի հետ, իսկ Սթորմին՝ Քրեյնի հետ։

Ավելին՝  Քրեյնը դատարանի միջոցով հասել է նրան, որ յոթամյա դստեր ամբողջական խնամակալությունը ինքը ստանձնի, քանի որ մայրն անբարոյական կենսակերպ է վարում։ Դատարանն էլ դերասանուհուն արգելել է անգամ մոտենալ ամուսնուն ու դստերը։ Սթորմին վերջերս ավտոբուսով շրջագայության էր մեկնել պոռնոինդուստրիայի մյուս դերասանուհիների հետ, ու ամուսինը համարել է, որ դա բացասաբար կազդի երեխայի վրա, դրա համար էլ հասել է նրան, որ հիմա Սթորմիին արգելված է մոտենալ դստերը։

Սթորմիին նաև արգելված է օգտագործել ընտանեկան հաշիվներն ու ընդհանուր գումարները։

Տունը ու նույնիսկ երկու մեքենաները նույնպես մնացել են դերասանուհու ամուսնուն, իսկ Սթորմին կարելի է ասել մնացել է ձեռնունայն, դրա համար էլ հիմա սթրիփթիզ ակումբներում է ելույթ ունենում, քանի դեռ Թրամփից գումարներ չի կորզել։



© NEWS.am STYLE