«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Ոստիկանությունն ընդունել է, որ իրավունք չուներ կալանավորել պոռնոդերասանուհուն, որը Թրամփի հետ ինտիմ կապ էր ունեցել

13:02, 13 հուլիսի

Պոռնոդերասանուհուն, որը հայտնել էր Թրամփի հետ ինտիմ կապի մասին, ազատ են արձակել գրավի դիմաց։

Հիշեք մեր NEWS. am STYLE–ական խոսքը՝ պոռնոդերասանուհի Սթորմի Դենիելսի ու Թրամփի հետ նրա սկանդալային պատմության մասին մի օր ֆիլմ կնկարահանեն ու ոչ թե այն ժանրում, որին սովոր է դերասանուհին, այլ դետեկտիվ ժանրում։
 
Եվ այսպես, Սթորմի Դենիելսը, որը հավաստիացնում է, որ Թրամփն իր հետ սեռական կապ է ունեցել այն ժամանակ, երբ ամուսնացած էր Մելանիայի հետ, իսկ հետո էլ վճարել է նրան լռության դիմաց, երեկ տհաճ պատմության մեջ էր ընկել։
39-ամյա դերասանուհին որպես աստղ հրավիրվել էր Օհայոյի Columbus սթրիփթիզ ակումբ և ելույթի ժամանակ նա դիպչել էր հյուրերից մեկին, որից հետո նրան միանգամից կալանավորել էին, քանի որ նահանգի օրենքներով՝ պարուհիներն իրավունք չունեն դիպչել հյուրերին։ Սակայն քիչ հետո հայտնվել են կասկածելի մանրամասներ, որոնք միանգամից ստվեր են գցել ոստիկանության վրա ու տպավորություն ստեղծել, որ այդ ամենը քաղաքական նկատառումներով «սարքած գործ էր»։
 
TMZ –ը գրում է, որ Դենիելսն իր մեղավորությունը չի ընդունել, բայց նրան արագ ազատ են արձակել, ու պատճառն այն չէ, որ նրա համար 6000 դոլար գրավ էր նշանակվել ու ինչ-որ մեկը վճարել էր այն՝ ազատելով դերասանուհուն։ Ամենևին։ Բանն այն է, որ հաճախորդը, որին ակումբում դիպչել էր դերասանուհին, ոստիկանական սպա էր, որն աշխատում էր ծպտյալ։ Ճիշտ է, հաստատության տնօրինությունն էլ տեղյակ չէր, որ ակումբում ծպտյալ ոստիկաններ կան։ Ոստիկանությունը նույնպես չի կարողացել բացատրել , թե այդ ինչ առաջադրանք էին սթրիփթիզ ակումբում կատարում ոստիկանները, որոնք չէին հեռանում բեմից, երբ այնտեղ պարում էր Սթորմին։
 
Շարունակությունն ավելի հետաքրքիր է դառնում։ Նահանգի ոստիկանապետ Քիմ Ջեքոբսը ստիպված է եղել ընդունել, որ ոստիկանությունն ինքն է խախտել օրենքը, քանի որ նահանգում կարելի է կալանավորել միայն այն աղջիկներին, որոնք ակումբի մշտական աշխատակցուհի են, իսկ Սթորմին ընդամենը երկու ներկայացման համար էր այդ ակումբ եկել ու այդ առումով հյուր է համարվում, հետևաբար նա լրիվ անմեղ է։
 
«Կարելի է հասկանալ, թե ինչու էին ոստիկանները գտնվում ակումբում, բայց թե ինչ դրդապատճառներով են նրանք առաջնորդվել՝ մեզ համար անհասկանալի է, շուտով կպարզենք»,- ասել է Քիմը, իսկ Վաշինգթոնում այդ խոսքից հետո հաստատ ինչ-որ մեկն իրար է խառնվել։
 
Սթորմիի հանդեպ մեղադրանքները չեղարկված են, նրա հետագա ելույթները նահանգի ակումբներում նույնպես չեղարկվել են անվտանգության նկատառումներով։
 
 

Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել