Գարիկ Մարտիրոսյանը ցույց է տվել «ռուսական հումորի թագավորին», ով Հայաստան կժամանի սեպտեմբերին

19:12   24 հուլիսի, 2018

Եվ այսպես, հայտնի է, որ Հայաստանում է անցնելու Comedy Club–ի փառատոնը։

Սեպտեմբերի 15-ին ու 16-ին քաղաքի 2800-ամյակի տոնակատարությունների ժամանակ Երեւանը վերածվելու է հումորի մայրաքաղաքի։ Հայաստան են ժամանելու Պավել Վոլյան, Գարիկ Մարտիրոսյանը, Գարիկ Խարլամովը, Դեմիս Կարիբիդիսը, Անդրեյ Սկորոխոդը, Միխայիլ Գալուստյանը, Ալեքսանդր Ռեվվան, Զուրաբ Մատուան, Անդրեյ Ավերինը, Դմիտրի «Լյուսոկ» Սորոկինը, Մարինա Կրավեցը, «Սմիրնով, Իվանով, Սոբոլեւ» եռյակը, Ժենյա Սինյակովը, Դմիտրի Գրաչյովը ու USB խումբը։

 Գարիկ Մարտիրոսյանն իր Instagram-ում նորից տեղեկացրել է․

«2018-ին իմ հարազատ Երևանը նշում է  իր 2800-ամյա հոբելյանը։ Սա անհավանական քաղաք է՝ բաց սրտով ու հարուստ պատմությամբ, ու մենք ուրախ ենք դառնալ քաղաքի մեծ տոնի մի մասը։ Comedy Club-ի փառատոնները լայն աշխարհագրություն ունեն, սակայն այս աշնանը մենք առաջին անգամ ենք ТНТ-ի համար նոր թողարկումները Հայաստանում նկարահանելու։ Ավանդույթի համաձայն՝ հյուրերի շարքում կլինեն բազմաթիվ աստղեր, դուք էլ պարտադիր եկեք։ Մինչ հանդիպում Երևանում»,- գրել է հայ շոումենը։

Այնուհետեւ Գարիկը Instagram-ում հրապարակել է Գարիկ Խարլամովի լուսանկարը, որում նա ներկայացել է ռուսական երգարվեստի պրիմադոննայի՝ Ալլա Պուգաչովայի կերպարում:



«Սեպտեմբերի 15-ին ու 16-ին Երեւանում առաջին անգամ կանցկացվեն ComedyClub –ի նկարահանումները  ТНТ-ի համար: Լուրեր են պտտվում, որ բեմին է լինելու ինքը՝ ռուսական հումորի թագավորը»,-մեկնաբանել է լուսանկարը հումորիստը:



© NEWS.am STYLE