Գարիկ Մարտիրոսյանի կինն ու  լատվիական ալկոհոլի գործածման  հետեւանքը

13:25   25 հուլիսի, 2018

Գարիկ Մարտիրոսյանի կինը շարունակում է իր ակտիվ գործունեությունն Instagram-ում։ Մինչ Գարիկն ակտիվ գովազդում է սեպտեմբերին Երեւանում կայանալիք Comedy Club փառատոնը՝ Ժաննան հրապարակում է լուսանկարներ՝ Լատվիայից։ Ինչպես երեկ պարզ դարձավ նրա նոր լուսանկարներից՝ հայ շոումենի կինը Ռիգայում է։

«Երեկ որոշել էի փորձել Ռիգայի բալզամը։ Ու հիմա մտածում եմ՝ իսկ ո՞ր ծովի ափին եմ ես կանգնած»,- մակագրել է նոր լուսանկարը Ժաննան։

Եվ այսպես, հայտնի է, որ Հայաստանում է անցնելու Comedy Club–ի փառատոնը։

Սեպտեմբերի 15-ին ու 16-ին քաղաքի 2800-ամյակի տոնակատարությունների ժամանակ Երեւանը վեր է ածվելու հումորի մայրաքաղաքի։ Հայաստան են ժամանելու Պավել Վոլյան, Գարիկ Մարտիրոսյանը, Գարիկ Խարլամովը, Դեմիս Կարիբիդիսը, Անդրեյ Սկորոխոդը, Միխայիլ Գալուստյանը, Ալեքսանդր Ռեվվան, Զուրաբ Մատուան, Անդրեյ Ավերինը, Դմիտրի «Լյուսոկ» Սորոկինը, Մարինա Կրավեցը, «Սմիրնով, Իվանով, Սոբոլեւ» եռյակը, Ժենյա Սինյակովը, Դմիտրի Գրաչյովը ու USB խումբը։

Եվ այսպես, Գարիկ Մարտիրոսյանն իր Instagram-ում նորից տեղեկացրել է․

«2018-ին իմ հարազատ Երևանը նշում է  իր 2800-ամյա հոբելյանը։ Սա անհավանական քաղաք է՝ բաց սրտով ու հարուստ պատմությամբ, ու մենք ուրախ ենք դառնալ քաղաքի մեծ տոնի մի մասը։ Comedy Club-ի փառատոնները լայն աշխարհագրություն ունեն, սակայն այս աշնանը մենք առաջին անգամ ենք ТНТ-ի համար նոր թողարկումները Հայաստանում նկարահանելու։ Ավանդույթի համաձայն՝ հյուրերի շարքում կլինեն բազմաթիվ աստղեր, դուք էլ պարտադիր եկեք։ Մինչ հանդիպում Երևանում»,- գրել է հայ շոումենը։

 



© NEWS.am STYLE