Գարիկ Մարտիրոսյանի կինը՝ Ռիգայում, ցանկապատի ֆոնին 

17:10   26 հուլիսի, 2018

Գարիկ  Մարտիրոսյանի կինը՝Ժաննա Լևինան, շարունակում է իր ակտիվությունն Instagram-ում։ Մինչ Գարիկը ակտիվ գովազդում է Comedy Club-ի փառատոնը, որը պետք է կայանա սեպտեմբերին Երևանում, Ժաննան լուսանկարներ է հրապարակում Լատվիայից։ Ինչպես հայտնի է դարձել նրա նոր լուսանկարներից՝ հայ շոումենի կինը Ռիգա է ուղևորվել (առանց խուճապի՝ ամուսնու հետ

«Լավ բանը ցանկապատի վրայից չես մաքրի»,- մակագրել է լուսանկարը Ժաննան։  

Եվ այսպես, հայտնի է, որ Հայաստանում է անցնելու Comedy Club–ի փառատոնը։

Սեպտեմբերի 15-ին ու 16-ին քաղաքի 2800-ամյակի տոնակատարությունների ժամանակ Երեւանը վեր է ածվելու հումորի մայրաքաղաքի։ Հայաստան են ժամանելու Պավել Վոլյան, Գարիկ Մարտիրոսյանը, Գարիկ Խարլամովը, Դեմիս Կարիբիդիսը, Անդրեյ Սկորոխոդը, Միխայիլ Գալուստյանը, Ալեքսանդր Ռեվվան, Զուրաբ Մատուան, Անդրեյ Ավերինը, Դմիտրի «Լյուսոկ» Սորոկինը, Մարինա Կրավեցը, «Սմիրնով, Իվանով, Սոբոլեւ» եռյակը, Ժենյա Սինյակովը, Դմիտրի Գրաչյովը ու USB խումբը։

Եվ այսպես, Գարիկ Մարտիրոսյանն իր Instagram-ում նորից տեղեկացրել է․

«2018-ին իմ հարազատ Երևանը նշում է  իր 2800-ամյա հոբելյանը։ Սա անհավանական քաղաք է՝ բաց սրտով ու հարուստ պատմությամբ, ու մենք ուրախ ենք դառնալ քաղաքի մեծ տոնի մի մասը։ Comedy Club-ի փառատոնները լայն աշխարհագրություն ունեն, սակայն այս աշնանը մենք առաջին անգամ ենք ТНТ-ի համար նոր թողարկումները Հայաստանում նկարահանելու։ Ավանդույթի համաձայն՝ հյուրերի շարքում կլինեն բազմաթիվ աստղեր, դուք էլ պարտադիր եկեք։ Մինչ հանդիպում Երևանում»,- գրել է հայ շոումենը։

 



© NEWS.am STYLE