Գարիկ Մարտիրոսյանը կնոջ հետ լուսանկար է հրապարակել

12:04   27 հուլիսի, 2018

Գարիկ ու Ժաննա Լեւինան Յուրմալա են ժամանել հանգստանալու, բայց հանգիստը համատեղում են՝ այցելություններ կատարելով տարբեր երաժշտական ու երգիծական փառատոններ։ Գարիկ Մարտիրոսյանն իր Instagram-ում հրապարակել է լուսանկար կնոջ հետ։ Հայ շոումենը ցույց է տվել, թե ինչպես է Ժաննայի հետ զբոսնում Բալթիկ ծովի ափին։  

«Ինչ հրաշալի է Յուրմալայում ամռանը։ Մինչեւ վերջին կաթիլը լիցքաթափված վայելում եմ»,- մակագրել է լուսանկարը Գարիկը։

Ինչպես տեղեկացրել ենք ավելի վաղ Հայաստանում տեղի կունենա Comedy Club–ի փառատոնը։

Սեպտեմբերի 15-ին ու 16-ին քաղաքի 2800-ամյակի տոնակատարությունների ժամանակ Երեւանը վեր է ածվելու հումորի մայրաքաղաքի։ Հայաստան են ժամանելու Պավել Վոլյան, Գարիկ Մարտիրոսյանը, Գարիկ Խարլամովը, Դեմիս Կարիբիդիսը, Անդրեյ Սկորոխոդը, Միխայիլ Գալուստյանը, Ալեքսանդր Ռեվվան, Զուրաբ Մատուան, Անդրեյ Ավերինը, Դմիտրի «Լյուսոկ» Սորոկինը, Մարինա Կրավեցը, «Սմիրնով, Իվանով, Սոբոլեւ» եռյակը, Ժենյա Սինյակովը, Դմիտրի Գրաչյովը ու USB խումբը։

Եվ այսպես, Գարիկ Մարտիրոսյանն իր Instagram-ում նորից տեղեկացրել է․

«2018-ին իմ հարազատ Երևանը նշում է  իր 2800-ամյա հոբելյանը։ Սա անհավանական քաղաք է՝ բաց սրտով ու հարուստ պատմությամբ, ու մենք ուրախ ենք դառնալ քաղաքի մեծ տոնի մի մասը։ Comedy Club-ի փառատոնները լայն աշխարհագրություն ունեն, սակայն այս աշնանը մենք առաջին անգամ ենք ТНТ-ի համար նոր թողարկումները Հայաստանում նկարահանելու։ Ավանդույթի համաձայն՝ հյուրերի շարքում կլինեն բազմաթիվ աստղեր, դուք էլ պարտադիր եկեք։ Մինչ հանդիպում Երևանում»,- գրել է հայ շոումենը։

 



© NEWS.am STYLE