Ապագա ամուսիններ Ջասթին Բիբերին ու Հեյլի Բոլդուինին «բռնացրել են» Նյու Յորքում

10:13   28 հուլիսի, 2018

Ապագա ամուսիններ Ջասթին Բիբերին ու Հեյլի Բոլդուինին «բռնացրել են» Նյու Յորքում։

Պապարացիները զույգին տեսել են զբոսանքի ժամանակ՝ 24-ամյա կանադացի երգիչն ու 21-ամյա մոդելը սթրիթ սթայլ ոճի լավագույն ավանդույթներով էին հագնված՝ Հեյլին մինի զգեստով ու օվերսայզ բաճկոնով, Ջասթինը՝ խակի գույնի կիսատաբատով ու հայտնի ապրանքանիշի լոգոյով վերնաշապիկով։

Ջասթին Բիբերը վերջերս իր ընկերուհուն՝ 21-ամյա Հեյլիի առաջարկություն է արել։ 24-ամյա կանադացի երգիչը դրական պատասխան է ստացել, ու չնայած հարսանիքի պաշտոնական օրը հայտնի չէ, մոտ կանգնած աղբյուրները ենթադրում են, որ այն սեպտեմբերի սկզբին է ծրագրված։

TMZ-ը գրում է, որ հայտնի է դարձել,թե ինչ գումար է ծախսել Ջասթինը նշանի մատանի գնելու համար։ Իր ընկերուհուն Ջասթինը ամուսնության առաջարկություն էր արել Բահամյան կղզիներում , բայց դրանից մի քանի շաբաթ առաջ նա Նյու Յորքում մտել էր Solow& Co ոսկերչական բուտիկ (ոչ բոլոր հասարակ մահկանացուները կարող են մտնել այնտեղ), որը նրան խորհուրդ էր տվել իր մենեջերը։

Ջասթինը 6 ու 10 կարատանոց ադամանդներով մատանի էր պատվիրել ՝վճարելով կես միլիոն դոլար։

Այդ մատանին բերել էին նրա հյուրանոց Բահամյան կզղիներ մեկնելու նախօրեին։

Աղբյուրն ու լուսանկարները՝ Just Jared



© NEWS.am STYLE