«Հերիք ա էլի հետեւ մտնեք». Սոնա Շահգելդյանը՝ ձեւական մարդկանց մասին

13:20   30 հուլիսի, 2018

Երգչուհի Սոնա Շահգելդյանը Facebook-ի իր էջում վերջին շրջանում քաղաքական հրապարակումներով է կիսվում, արտահայտում իր կարծիքն ու մտահոգությունը՝ այս կամ այն հարցի շուրջ: Այսօր նա նոր գրառում է կատարել: Երգչուհին գրել է. «Շատերը հեղափոխությունից հետո ցույց տվեցին իրենց դիմակները, խնդրում եմ կողմնորոշվեք, իսկ երգը մի համեմատեք շատ բաների հետ, մարդ պետք ա մարդ մնա ու վերջ, ու դրանից երեւում ա ամեն բան… Ձեւական բաներ չեմ սիրում, մի արեք, լավ երեւում ա՝ ով է մարդ Մեծատառով եւ իսկական Հայրենասեր… Հերիք ա էլի հետեւ մտնեք, կներեք բառիս համար… Յողովուրդ ջան, լավ սապոններ կան, ո՞վ կուզի»:

Ավելի վաղ, Սոնան NEWS.am STYLE-ի «Առաջին անգամ» խորագրում խոսել էր խոսել էր իր ճանապարյին հանդիպած դժվարությունների մասին ասելով. Ինձ համար դժվարություններ միշտ էլ եղել են, մի դժվարություն չի եղել, մինչ այսօր շատ դժվարություններ կան: Ու դա շատ լավ է: Ես հասուն, սահուն քայլերով առաջ եմ գնում: Պայքարում եմ այդ ամենի դեմ եւ ինքնուրույն կատարում իմ աշխատանքը: Կյանքում պետք է լինեն դժվարություններ, որ ամեն ինչ կարողանաս հաղթահարել: Ինչ հեշտ է տրվում, հեշտ էլ կորցնում ես: Շատ դժվարություններով եմ առաջ գնացել, քանի որ մենակ եմ եղել եւ ինձ ոչ ոք չի օգնել:



© NEWS.am STYLE