Գարիկ Մարտիրոսյանը ցույց է տվել իր մուսային

18:13   30 հուլիսի, 2018

Գարիկ Մարտիրոսյանն ու Ժաննա Լեւինան (Գարիկի կինը, ինչը համոզված ենք, ոչ մեկի համար գաղտնիք չէ))) հանգստանում են Յուրմալայում, որտեղից պարբերաբար իրենց բաժանորդներին ուրախացում են Instagram-ում լուսանկարներ ու տեսանյութեր հրապարակելով։

Ժաննայից հետո հիմա էլ Գարիկի հերթն է  որեւէ հետաքրքիր բան ցույց տալ։ Ու ահա, Գարիկն իր մուսային է ցույց տվել մի շատ հզոր տեսանյութում )))

A post shared by Гарик Мартиросян (@martirosian_official) on

Ինչպես տեղեկացրել ենք ավելի վաղ Հայաստանում տեղի կունենա Comedy Club–ի փառատոնը։

Սեպտեմբերի 15-ին ու 16-ին քաղաքի 2800-ամյակի տոնակատարությունների ժամանակ Երեւանը վեր է ածվելու հումորի մայրաքաղաքի։ Հայաստան են ժամանելու Պավել Վոլյան, Գարիկ Մարտիրոսյանը, Գարիկ Խարլամովը, Դեմիս Կարիբիդիսը, Անդրեյ Սկորոխոդը, Միխայիլ Գալուստյանը, Ալեքսանդր Ռեվվան, Զուրաբ Մատուան, Անդրեյ Ավերինը, Դմիտրի «Լյուսոկ» Սորոկինը, Մարինա Կրավեցը, «Սմիրնով, Իվանով, Սոբոլեւ» եռյակը, Ժենյա Սինյակովը, Դմիտրի Գրաչյովը ու USB խումբը։

Եվ այսպես, Գարիկ Մարտիրոսյանն իր Instagram-ում նորից տեղեկացրել է․

«2018-ին իմ հարազատ Երևանը նշում է  իր 2800-ամյա հոբելյանը։ Սա անհավանական քաղաք է՝ բաց սրտով ու հարուստ պատմությամբ, ու մենք ուրախ ենք դառնալ քաղաքի մեծ տոնի մի մասը։ Comedy Club-ի փառատոնները լայն աշխարհագրություն ունեն, սակայն այս աշնանը մենք առաջին անգամ ենք ТНТ-ի համար նոր թողարկումները Հայաստանում նկարահանելու։ Ավանդույթի համաձայն՝ հյուրերի շարքում կլինեն բազմաթիվ աստղեր, դուք էլ պարտադիր եկեք։ Մինչ հանդիպում Երևանում»,- գրել է հայ շոումենը։

 



© NEWS.am STYLE