Ֆիլմերի անկման ֆոնին սերիալների արժեւորումը. NEWS.amSTYLE-ի վերլուծությունը

19:04   5 օգոստոսի, 2018

Մենք արդեն վերլուծել ենք, թե որոնք են ֆիլմերի նկատելի անկման պատճառները, իսկ հիմա պարզենք՝ ինչու են սերիալներն արդքան գրավիչ դարձել: Պատճառներից ամենաակնառուները, թերեւս, հարմարավետությունն ու հասանելիությունն են: Թվային տեխնոլոգիաների զարգացվածության պայմաններում ցանկացած գաջեթով կարելի է դիտել այս կամ այն կոնտենտը:

Բայց ինչու՞ հենց սերիալներ, այլ ոչ թե ֆիլմեր:

Այստեղ արդեն դետալային պատասխան է ակնկալվում: Օրինակ՝ «Տրանսֆորմերները» դիտած մարդիկ կարո՞ղ են արդյոք հիշել երկրորդական պլանի որեւէ դերասանի անուն կամ մատնանշել նրա դերը ֆիլմում:

Մեծ հավանականությամբ կդժվարանաք, որովհետեւ հիմնականում այդ ֆիլմից տպավորվում են հսկայական ռոբոտների հակամարտության դրվագները:

Սերիալները այլ են, քանի որ դրանցում գրեթե չկան այնպիսի հերոսներ, որոնք չեն արժեվորում սյուժեն: Դրանք միջինում 20 մասից են բաղկացած ու տեւում են 40 րոպե: Բնական է, որ կա ավելի մեծ հնարավորություն կերպարների լիակատար զարգացման ու ներկայացման համար: Ֆիլմեր դիտելիս տպավորություն է առաջանում, որ սցենարիստները ծուլացել են երկրորդ պլանի (երբեմն նաեւ գլխավոր հերոսների) կերպարների մոտիվացիան, բնավորությունը հստակ պատկերել:

Հենց այդ պատճառով էլ հաճախ ստացվում է կնիքների հավաքածու, այլ ոչ թե «Սցենար, սցենար, սցենար», ինչպես ասում էր սցենարիստ ու պրոդյուսեր Հիչքոքը:

Եթե դիտել եք այնպիսի սերիալներ, ինչպես օրինակ «Դեքստեր», «Դոկտոր Հաուս»-ը,  «Անառակ Քալիֆորնիա»-ն, ապա կհամաձայնեք, որ դրանց գլխավոր հերոսները մտածված են այնպես, որ նույնացվում են սերիալի սյուժեի հետ: Նրանց ներքին աշխարհը, բնավորությունը, մոտիվացիան ու գործողությունները այնքան խորիմաստ են, որ շարժիչ ուժ են դառնում սյուժեի համար ու ստիպում են մեզ՝ դիտողներիս, անհամբերությամբ սպասել նոր սերիաներին ու մտածել՝ ինչ է սպասվում:



Կարճ ասած, խնդրի ամբողջ էությունն այն է, որ ֆիլմերը կորցրել են զարմացնելու ունակությունը: Հնարավոր չէ անհանգստանալ մի հերոսի ճակատագրի համար, որի ապագան հայտնի է. նա հայտնվելու է նույն ֆիլմի հաջորդ մասում: Բացի այդ, հաճախ ֆիլմի առաջին րոպեներից շատ հեշտ է կանխագուշակել ավարտը, ինչը չես ասի սերիալների մասին: («Գահերի խաղը» սերիալի երկրպագուները կհաստատեն):

Սերիալի հերոսների կյանքի համար մենք եւս շատ չենք մտահոգվում. միեւնույնն է, սպասվում է հաջորդ սերիան: Բայց մենք անհանգստանում ենք ոչ թե այս կամ այն հերոսի կյանքի, այլ հենց նրա համար՝ ինչպես է փոխվում նրա միջավայրը, ուր է տանում նրա կայացրած որոշումը եւ այլն:

Մեր օրերում սերիալներին հաջողվեց այն, ինչը ժամանակին փայլուն կատարեց ֆիլմարտադրությունը՝ դիտողին տեղափոխել իր աշխարհ, հասարակ հեռուստադիտողից վերածել իրադարձությունների մասնակցի:



Սերիալները էմոցիոնալ առումով կապում են դիտողին իրենց, իսկ ֆիլմերը, ցավոք, կորցրել են այդ ունակությունը՝ դառնալով ատրակցիոն, որով զվարճալի է մեկ անգամ պտտվել ու վերջ:

Ամրապնդենք վերոնշյալ մտքերը հետեւյալ փաստով: 2016 թվականի հոկտեմբերին AT&T հեռախոսակապի ամերիկյան ընկերությունը գնել է Time Warner ընկերությունը 85 մլրդ. դոլարով:

Ընկերության մեջ են մտնում TNT, CNN, TBS ալիքները ու Warner Bros ընկերությունը, որը աշխարհի առաջատար ֆիլմ արտադրող վեց ընկերություններից մեկն է: AT&T հայտարարել էր, որ գործարքի թիրախը HBO ալիքն է՝ «Սոպրանոյի կլան», «Ամերիկյան աստվածներ», «Լուրերի բաժին» եւ որ ամենակարուորն է՝ «Գահերի խաղը» սերիալներով:

Հ.Գ. Հուսանք, որ կգա ժամանակը եւ նշված հատկանիշները կվերագրվեն ֆիլմերին:

Ինչ սքանչելի է երազներում արտացոլված աշխարհը. օվկիանոսի խորհրդավոր ընդերքից մինչեւ տիեզերքի առկայծող աստղեր:

Հարրի Փոթեր, բանտարկյալ Ազկաբանա, Ալբուս Դամբլդոր




                                                                                    Պատրաստեց Նորայր Նազարյանը



© NEWS.am STYLE