Բիկինիով Քիմ Քարդաշյանը պարծեցել է մարմնի շքեղ բարեմասնություններով

22:45   31 հուլիսի, 2018

Քիմը շարունակում է «տանջել» իր երկրպագու-հետեւորդներին: Այս անգամ հայազգի հեռուստաաստղը ներկայացել է սեւ բիկինիով: Աստղը իր Instagram-ի կրքոտ լուսանկարների շարքը համալրել է եւս մեկ գայթակղիչ լուսանկարով:

Լուսանկարում 37-ամյա շքեղ հայուհին արեւայրուք է ընդունում: Այս հրապարակումը Քիմը որեւէ կերպ չի մեկնաբանել. այն, թերեւս, մեկնաբանությունների կարիք չունի: Այնուամենայնիվ, հետեւորդ-երկրպագուներն արտահայտել են հիացմունք մեկնաբանությունների դաշտում:



Հիշեցնենք, որ ավելի վաղ սկանդալային հայուհին հյուրընկալվել էր Jimmy Kimmel Live շոուին, որի մասին մենք դեռ առավոտյան էինք գրել։ Լոս Անջելեսի պապարացիները Քիմին նկատել էին այն պահին, երբ նա գնում էր նկարահանումների։





                                                                                           Լուսանկարները՝ Instagram, Mega



© NEWS.am STYLE