Բրեդ Փիթը միլիոնավոր դոլարներ է վճարել Անջելինա Ջոլիին իրենց բաժանման պահից. դերասանուհին ցանկանում է «ոչնչացնել» նախկին ամուսնուն

12:07   8 օգոստոսի, 2018

Թե ինչ է տեղի ունենում Անժելինա Ջոլիի գլխում, թվում է, թե չի հասկանում անգամ ինքը՝ Էնջին: Անջելինա Ջոլին այնքան է տարվել Բրեդ Փիթին «ոչնչացնելու» գաղափարով, որ դերասանուհու հետ հրաժարվել է աշխատել անգամ իր փաստաբանը՝ նշելով, որ կինը ոչ մի կերպ չի ցանկանում համաձայնության գալ Փիթի հետ:

Դա այն դեպքում, երբ զույգը բաժանվել է երկու տարի առառջ, սակայն մինչեւ հիմա չի ձեւակերպել ամուսնալուծությունը: Ամբողջ պայքարը սկսվեց երեխաների խնամքի շուրջ տարաձայնություններից, եւ բացի դրանից Փիթը դատարանով հասավ նրան, որ երեխաներն առանց իր թույլատվության իրավունք չունենան լքել ԱՄՆ-ի տարածքը: Սա վերջնականապես կատաղեցրեց Ջոլիին, քանի որ այժմ դերասանուհին նկարահանվում է «Մալիֆիսենտա» ֆիլմի երկրորդ մասում, իսկ նկարահանումներն ընթանում են Լոնդոնում:

TMZ կայքի աղբյուրները հաղորդում են, որ Պիթն Էնջիի հետ բաժանման պահից ի վեր երեխաների խնամքի համար նրան միլիոնավոր դոլարներ է վճարել, թեպետ դերասանուհին ԶԼՄ-ներին հայտնել էր, որ իրենց իր նախկին ամուսնու փողերը հարկավոր չեն: Իրականում Ջոլին ցանկանում է, որպեսզի Փիթն ավելին վճարի եւ զրկվի իր ամբողջ ունեցվածքից:

Փիթն ու Էնջին բաժանման պահին ոչ ֆորմալ կերպով պայմանավորվել էին, որ դերասանը պետք է որոշակի գումար վճարի: Վերջինս խախտել էր պայմանավորվածությունը՝ վճարելով ավելին, քան խոստացել էր: Ընդ որում, դերասանուհին պնդում է, որ Փիթն իրեն գրոշներ է վճարում, մինչդեռ Բրեդի փաստաբանները հայտարարում են, որ Անջելինան երեւի ցնորվել է կամ կատակում է:



© NEWS.am STYLE