Մարդիկ կան՝ վատ բաներ են մեր հետևից ասում, մարդիկ կան՝ ուրախանում են. Հելոուինը` Հայաստանում

VIDEO. Սոս Ջանիբեկյանը, Լուիզա Ներսիսյանը, Դիանա Մալենկոն և Լևոն Հախվերդյանը՝ սիրային քառանկյունու կիզակետում

Ինչպես Նարեին դիմավորեցին «Զվարթնոց» օդանավականում՝ «Մանկական Եվրատեսիլում» հաղթանակից հետո. երգչուհու էմոցիաները

Թեմա կա. ո՞ւմ մասին է Աստղիկ Սաֆարյանը մտածում գիշերվա 2-ին և ո՞ւմ է տեսնում որպես «Երկու աստղի» հաջորդ զույգ

Օսկար Ուայլդի «Սալոմեն»՝ Երևանի դրամատիկական թատրոնի նոր հարթակում

Կանանց զուգարանից՝ հասարակության հայելի. «Toilet կանանց համար»

Մանկությանս տիկնիկը կուզեի վերադարձնել

Armenia Marriott-ում կրկին համաշխարհային գաստրոնոմիկ շոու է՝ Le Petit Chef-ը վերադարձել է Երևան

Երբևէ ասե՞լ եք «Ես քեզ սիրում եմ»՝ իրականում այդպես չզգալով

«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Վահե Վայան. Ինչքան մարդիկ շատ են իմանում մարդու մասին, այնքան բարդ է դառնում ապրելը

Բրեդ Փիթը երեխաներին արգելել է Ջոլիի հետ նկարահանվել «Մալիֆիսենտա 2» ֆիլմում

11:06, 21 հունիսի

Այս զույգի կյանքում ամեն ինչ կավարտվի ինչպես «Պարոն ու տիկին Սմիթը» ֆիլմում, որի գլխավոր դերակատարները՝ Բրեդ Փիթն ո Անջելինա Ջոլին սկսել էին զենքի բոլոր տեսակներով իրենց ընտանեկան հարաբերությունները պարզաբանել։

Ահա և հիմա, նախկին զույգը, որն արդեն երկրորդ տարին ոչ մի կերպ չի կարողանում վերջնականապես ամուսնալուծվել,  հերթական պարզաբանումներն են սկսել։ Դատարանի վերջին որոշմամբ՝ Ջոլին իրավունք չունի երեխաներին երկրից դուրս հանել առանց Փիթի համաձայնության։  Փիթը  համաձայնել էր Էնջիի խնդրանքին ու թույլատրել, որ երեխաները մոր հետ միասին Լոնդոն մեկնեն,  որտեղ 42-ամյա դերասանուհին նկարահանվում է «Մալեֆիսենտա» ֆիլմի երկրորդ մասում։

Սակայն, ինչպես գրում է UsWeekly ամսագիրը, քիչ ավելի ուշ Ջոլին հայտնել է, որ կցանկանար, որպեսզի իր 12-ամյա դուստր Շայլոն ու 10-ամյա որդի Նոքսը նկարահանվեին այդ ֆիլմում, սակայն, Բրեդ Փիթը դրան իր համաձայնությունը չի տվել (նշենք, որ 10-ամյա Վիվյենը մոր հետ միասին նկարահանվել էր առաջին ֆիլմում, որն էկրաններին ցուցադրվել է 2014-ին), ինչով առաջացրել է Էնջիի բարկությունը։

«Բրեդը հրաժարվել է ստորագրել համաձայնություն՝ նկարահանումներին Շայլոյի ու Նոքսի մասնակցության մասին։ Երեխաներին օգտագործում են որպես խաղաքարտեր, իսկ Ջոլին ու Փիթն  իրար հետ չեն խոսում, նրանք լավ հարաբերություններ չունեն»,- հայտնել է մոտ կանգնած աղբյուրը։ 

Երեխաների նկատմամբ ժամանակավոր խնամակալության գործողության ժամկետը ավարտին է մոտենում, դրա համար էլ օգոստոսի 13-ին Անջելինան ու Բրեդը հերթական անգամ հանդիպելու են դատարանում։

Լուսանկարները՝ Getty, REX, Shutterstock


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search