«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

«Գողացված երեխաներ»․ Ջոլիին կասկածում են ավագ որդու որդեգրման ժամանակ կատարած խարդախոթյունների մեջ

16:13, 18 հուլիսի

Հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլիին կասկածում են 18 տարի առաջ մեկ տարեկան Մեդոքսի որդեգրման ժամանակ կատարած խարդախությունների մեջ։ Այժմ կատարվում է բոլոր փաստաթղթերի ստուգում։ Երեխային ընտանիք տանելու համար 2002թ.-ին նա դիմել է գործակալ Լորին Գալինդոյին։ Հենց նրա աշխատակիցներին են կասկածվում անազնվության, մասնավորապես, աղքատ ընտանիքներին խաբելու՝ երեխաներին ԱՄՆ որդեգրելու համար վաճառելու մեջ։

Գալինդոն արդեն իրեն մեղավոր է ճանաչել վիզաների հետ խարդախության եւ փողերի լվացման հետ կապված դավադրության մեջ, սակայն շրջանցել է երեխաների առեւտրի թեման: 2004թ․-ին նա դատապարտվել էր մեկուկես տարվա ազատազրկման։ Դրանից անմիջապես հետո սկանդալ առաջացավ. լուրեր տարածվեցին, որ Մեդոքսն ու նրա ընտանիքը կարող էին դառնալ զանգվածային հանցագործության զոհերից մեկը։

«Ես երբեք մորից չէի խլի երեխային։ Ես կարող եմ միայն պատկերացնել, թե որքան սարսաելի կլիներ դա», - այն ժամանակ ասել էր Ջոլին։

Չնայած ապացույցների բացակայությանը, ռեժիսոր Էլիզաբեթ Ջեյքոբսի «Գողացված երեխաները» նոր վավերագրական ֆիլմը հետաքննում է այս թեման: Հեղինակը ցանկանում է բացահայտել ճշմարտությունը որդեգրման համար երեխաների որոնման Գալինդոյի մեթոդների մասին:

Նրա տվյալների համաձայն՝ 1997-2001թթ. ընկած ժամանակահատվածում Կամբոջայից ԱՄՆ որգեդրման նպատակով տեղափոխվել է 1600 երեխա, որոնց կեսի գորխերին մասնակցել են Լորին Գալինդոն եւ նրա քույրը: Նրանց «եկամուտը» կազմել է 9 մլն դոլար։ Մեդոքսի որդեգրումից ընդամենը մեկ տարի անց Լորինը հսկայական տուգանք է վճարել ԱՄՆ-ում «որբ» վիզաների ստացման համար փաստաթղթեր կեղծելու գործով։ Հայտնի է, որ այժմ նա վայելում կյանքը Հավայան կղզիներում. իր հարցազրույցում կինը միանշանակ ասել է, որ իրեն մեղավոր չի համարում Ջոլիի երեխայի որդեգրման գործում։

«Ես պատճառ չունեմ ենթադրելու, որ Մեդոքսը որբ չի եղել։ Նրա խնամակալ ծնողները շատ զգույշ են եղել, հատկապես հաշվի առնելով իրենց համբավը։ Ես կարծում եմ, որ դա ստուգվել է, եւ ես գիտեմ, որ Անջելինան երկրում չի եղել այդ հետաքննությունների ժամանակ, քանի որ նա ֆիլմ է նկարահանել Նամիբիայում, - ասել է Լորինը The Sun-ին:

Այնուամենայնիվ, ռեժիսոր Էլիզաբեթ Ջեյքոբսը մտադիր է հասնել ճշմարտությանը: Նա վստահեցնում է, որ կրկին չէր բարձրացնի Մեդոքսի որդեգրման թեման, եթե «ողջամիտ կասկածներ» չունենար գործընթացի ազնվության վերաբերյալ։ Ի դեպ, անցյալ տարի ռեժիսորը որդեգրման փաստաթղթերում անճշտություններ էր գտնում։ Դրանք վերաբերում էին տղայի իրական ծնողներին եւ նրանց ծննդյան ամսաթվերին։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել