72-ամյա Եվգենի Պետրոսյանն ամուսնանո՞ւմ է 29-ամյա օգնականի հետ

13:12   8 օգոստոսի, 2018

72-ամյա Եվգենի Պետրոսյանի եւ նրա չորրորդ կնոջ՝ Ելենա Ստեպանենկոյի ամուսնալուծությունը շարունակում է մնալ ռուսական մամուլի առաջին սյունակներում: Ամուսինները կարծես արդեն 15 տարի է, ինչ միասին չէին ապրում (նունիսկ համերգների ժամանակ նրանք այնպես էին անում, որ միմյանց չհանդիպեն, եւ ընդհանրապես իրար հետ չէին խոսում), իսկ պաշտոնապես ապահարզանի պատճառը դարձավ երգիծաբանի 29-ամյա օգնականը՝ Տատյանա Բրուխունովան:

Պարզվեց, որ գրող եւ Եվգենի Պետրոսյանի ընկեր Լեոնիդ Ֆրանցուզովը, որը մեծ թվով մենագրությունների հեղինակ է, խոսակցության ավելի էր հակված: Երգիծաբանը Պետրոսյանի անձնական օգնական Տատյանա Բրուխունովայի մասին այսպես է արտահայտվել՝ Ֆրանցուզովի վրա կինը տպավորություն չի գործել:

«Ակնոցով երիտասարդ աղջիկ, նա ինձ մի տեսակ անբարետես թվաց: Սակայն ով գիտի, թե կինն ինչով կարող է գրավել»,- ասել է գրողը:

Ֆրանցուզովը համոզված է, որ Պետրոսյանը տառացիորեն վերակենդանացավ, երբ կողքին հայտնվեց երիտասարդ օգնականը:

«Եվգենի Վահանովիչը ոչ այնքան վաղուց Իսրայելում սրտի մի քանի վիրահատություն է կատարել: Ես նրա համար անհանգստանում էի: Երկրորդ վիրահատությունից հետո նա ինձ ասաց.

«Հիմա ես ինձ 18 տարեկան պատանու պես եմ զգում»: Դե, կարծում եմ, հասկանալի է. երիտասարդ օգնական, նրա հետ նա վերակենդանացավ»,- ասել է երգիծաբանի ընկերը:

Գրողն անգամ չի բացառում, որ Պետրոսյանը նորից մտածի ամուսնանալու մասին:

«Իսկ ինչու ոչ, հնարավոր է: Այլ հարց է, եթե այն գրանցվի, նա հետո ստիպված կլինի դարձյալ ունեցվածքը կիսել, ինչ կմնա Ստեպանենկոյի հետ բաժանելուց հետո: Իսկ այնտեղ բաժանելու այնքան բան կա: Նա մի առիթով ինձ ասել է, թե ինքն էլ չի հիշում՝ քանի բնակարան ունի»,- Լեոնիդ Ֆրանցուզովին մեջբերել է «Կոմսոմոլսկայա պրավդայի» կայքը:



© NEWS.am STYLE