Ռուսական մամուլի գլավոր էջերը շարունակում են գլխավորել 72-ամյա Եվգենի Պետրոսյանի եւ իր չորրորդ կնոջ՝ Ելենա Ստեպանենկոյի բաժանության մասին լուրերը:
Զույգի բաժանության պատճառ է հանդիսացել երգիծաբանի 29-ամյա անձնական օգնականը՝ 29-ամյա Տատյանա Բրուխունովան, որը ըստ ասեկոսեների, հղի է երգիծաբանից եւ մեկ ու կես տարի առաջ հանկարծակի «հարստացել է» եւ դարձել է մոսկովյան երկու ոչ վատ բնակարանների սեփականատեր:

Պետրոսյանի ու Ստեպանենկոյի բաժանության մասին խոսակցությունները, որոնցով լի է համացանցը, անհիմն չեն: Այդպես է կարծում Իրինան, ով 20 տարի ծանոթ է երգիծաբանների ընտանիքի հետ: Նա պատմել է, թե ինչ է կատարվում աստղային ընտանիքում:
«Պատմությունը, որը զարգանում է մեր աչքի առջեւ նոր չէ, - ասում է աստղային ընտանիքի ընկերուհին: - Նախորդ հարյուրամյակի 80-ականների սկզբում Մոսկվայի էստրադայի թատրոնի սկսնակ դերասանուհի Ելենա Ստեպանենկոն Եվգենի Պետրոսյանին բաժանեց իր երրորդ կնոջից՝ Լյուդմիլայից: Արվեստաբան Լյուսյան Մշակույթի նախարարությունում բարձր պաշտոն էր զբաղեցնում եւ իր ողջ ժամանակն անց էր կացնում խորհրդակցություններում, գործուղումներում, ցուցասրահներում: Այ այստեղ եւ հասցրել է հոգատար Ստեպանենկոն: Նա կերակրում, խմեցնում, խնամում էր արդեն հայտնի՝ էստրադային թատրոնի ղեկավարին: Ահա եւ ամուսնացրեց իր հետ նրան: Առանց Պետրոսյանի նա կլիներ ոչ ոք: Տարիների ընթացքում նա ամրապնդվեց էստրադայում, հեռացավ ամուսնուց, հանգստի էր մեկնում ընկերուհիների հետ, զբաղվում էր երիտասարդացմամբ:
Իսկ Եվգենի Վահանին մնացել էր միայնակ: Այ այտեղ էլ հասցրեց Տատյանա Բրուխունովան: Տանեչկան Եվգենի Վահանիի օգնականն էր, աստիճանաբար մոտեցավ նրան, ինչպես Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան՝ Ջիգարխանյանին: Ահա եւ նույնանման պատմություն! Ահա եւ տեսնում ենք, թե ինչպես է գավառական Տանյան զբոսնում Փարիզում, այնտեղ գնում է նորագույն դիզայներական հավաքածուները: Ի՞նչ եկամուտների հաշվին: Պետրոսյանի եւ Ստեպանենկոյի համատեղ ունեցվածքի բաժանման մասին ես, իհարկե, գիտեմ:

Իհարկե, երբ այս պատմությունը սկսվեց եւ դեռ չէր հայտնվել մամուլում, Ելենա Ստեպանենկոն ասում էր, որ իրեն ոչինչ հարկավոր չէ: Այնուհետեւ մտափոխվեց եւ, ըստ երեւույթին, որոշեց ամուսնուց վերցնել համարյա ողջ ունեցվածքը, որի շնորհիվ ապրել է ավելի քան 30 տարի: Իր ինչի՞ն են հարկավոր այդ հարյուր միլիոնավոր ռուբլիները (լրատվամիջոցների եւ փաստաբանների գնահատմամբ երգիծաբանի կարողությունը կազմում է 1.5 միլիարդ ռուբլի): Նա չունի ոչ երեխաներ, ոչ թոռներ, ոչ այլ մերձավոր բարեկամներ:
Նա ասաց, որ ամեն ինչ կվաճառի եւ հասույթը կտրամադրի բարեգործական հիմնադրամներին, իսկ գլխավորը՝ եկեղեցիներին: Կարծում եմ, որ այստեղ կա հաշվարկ: Նա կսկսի համոզել դատավորին, որ ամեն ինչ բարի գործի համար է տրամադրելու: Ես իրեն չեմ հավատում. Այդ մարդը բավականին ստոր է, էժանագին, ժլատ, չնայած, որ կարողանում է թաքնվել բարեգործի դեմքի տակ»:
Աղբյուրը՝ «Дни»
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:01, 9 սեպտեմբերի
Բրիտանացի կինը վերադարձրել է Գինեսի համաշխարհային ռեկորդի տիտղոսը՝ 30 վայրկյանում բուրիտո ուտելով22:31, 9 սեպտեմբերի
Նևադայի հայտնի հասարակաց տները վաճառքի են հանվել 33.9 միլիոն դոլարով21:29, 9 սեպտեմբերի
Ամբանիի շլացուցիչ շքեղությունը. Ռադհիկա Մերչանթը գրավում է հանրությանը կես միլիոն դոլար արժողությամբ Patek Philippe ժամացույցով20:22, 9 սեպտեմբերի
Կեղծավոր միլիոնատերերն ընդդեմ միլիարդատերերի. Հոլիվուդի նոր միտումը19:38, 9 սեպտեմբերի
iPhone-ը՝ 1937 թվականից. Գրեթե 90 տարեկան նկարը վայրի դավադրության առասպել է ծնել17:30, 9 սեպտեմբերի
Երբ հանգամանքները բացահայտում են մարդկանց. «Գիշատիչների խնջույքը» ֆիլմի պրեմիերան՝ «ՀանդArt»-ում16:30, 9 սեպտեմբերի
Ներսես Ավետիսյանն ամուսնալուծվել է16:29, 9 սեպտեմբերի
The Guardian. Բորիս Ջոնսոնի դեմքով տղաբ. ինչո՞ւ ընդհանրապես գողանալ Ռենուարը15:49, 9 սեպտեմբերի
Labubu-ի և LVMH-ի հանդիպումը. Pop Mart-ը Փարիզում բացում է իր գլխավոր խանութը15:22, 9 սեպտեմբերի
Ու՞ր է անհետացել Լեդի Գագան. Երգչուհու անհետացումը գաղտնի հարսանիքի մասին լուրեր է առաջացրել14:37, 9 սեպտեմբերի
Գործող «Միս Ավստրիա»-ն հանկարծամահ է եղել 22 տարեկանում14:10, 9 սեպտեմբերի
Քարդի Բին ցուցադրել է հետույքի վրա 15,000 դոլարանոց ադամանդե պիրսինգը