«Հեշտ չէ՛ ու էլ երբեք հոգիս չի թեթեւանալու». Էմմի

23:47   10 օգոստոսի, 2018

Երգչուհի Էմմին Instagram-ի իր էջում հրապարակել է մայրիկի՝ լուսահոգի Նադեժդա Սարգսյանի լուսանկարը:

Իր հրապարակմանը կից երգչուհին հուզիչ գրառում է կատարել կորստի ցավի մասին՝ գրելով. «Ասում են, մահվանից հետո մարդու հոգին 40 օր ճախրում է երկրի վրա։ Դա չի վերաբերում մեր ծնողներին։ Նրանք միշտ են մեր կողքին։ Նրանց հոգին մեր մեջ է։ Արյունն ու մարմինը մենք ենք` նրանց զավակները»։



Այնուհետեւս Էմմին շարունակել է. «Մարդն ապրում է այնքան, քանի դեռ մենք հիշում ենք նրա մասին (անվերջ մխիթարող խոսքեր, որ լսում եմ բոլորից) ։ Հեշտ չէ՛ ։ Ու էլ երբեք հոգիս չի թեթեւանալու։ Ես 8 տարի առաջ հրաժեշտ տվեցի հորս։ Ցավը չի պակասել, հազարապատկվել է»

Ավելի վաղ երգչուհին ներկայացրել էր ծնողների համատեղ, սիրառատ լուսանկարը: Էմմին երկարաշունչ ու հուզիչ կերպով էր մեկնաբանել արխիվային լուսանկարը, իսկ վերջում ավելացրել էր հետեւյալ տողերը.

«Շնորհակալ եմ, Աստվա՛ծ, որ ընդունել ես ծնողներիս Քեզ մոտ։
Պա՛պ, ծաղիկներով դիմավորիր։ 
Նադեժդա Սարգսյա՜ն
Դավիթ Բեջանյա՜ն»:



© NEWS.am STYLE