Երգչուհի Էմմին Instagram-ի իր էջում հրապարակել է ծնողների արխիվային լուսանկարը, որին կից հուզիչ գրառում է կատարել մայրիկի՝ Նադեժդա Սարգսյանի եւ հայրիկր՝ Դավիթ Բեջանյանի մասին:
«Ինձ մի՛ խղճացեք։ Ես իմ ծնողների ներկայությունն զգում եմ ամեն օր, ամեն վայրկյան։ Նրանք իմ մեջ են՝ իմ արյունն ու իմ մարմինն են։ Լինելով ծնողներիս միակ զավակը երբեք էգոիստ չեմ եղել։ Այսօր՝ առավել ևս։ Տեսնելով մամայիս տանջանքն այս հիվանդության պայքարի մեջ՝ ես հիմա ավելի հանգիստ եմ։ Հավերժ միմյանց սիրահարված Նադյան ու Դոդոն հիմա նորից միասին են և, ըստ սովորության, իրար հետ շրջում են ամբողջ աշխարհով։ Իմ պահապան հրեշտակներն են։ Գիտակցելով իմ միակ զավակ լինելու փաստը՝ նրանք աշխարհով մեկ թողել են ինձ ընկերներ, ովքեր ինձ թև ու թիկունք կլինեն։ Ինձ կփայփայեն և նվիրված կլինեն այնպես, ինչպես իմ ծնողներն են իրենց վերաբերել։ Մի ամբողջ բանակ է ինձ այսօր օգնում։ Իմ կողքին են հարազատներս, ընկերներս, հարևաններս, ծնողներիս ընկերները, սաները, մարդիկ, ովքեր գոնե մի քանի վայրկյան շփվել են մամայիս ու պապայիս հետ։ Հիմա ես գիտեմ, որ պապաս էլ միայնակ չէ․ նրա միակ սերն ու թիկունքը, ուժ տվող Նադյան իր կողքին է։ Գուցե հիմա իրար հետ նստած՝ մամաս պատասխանում է իր հազարավոր ֆեյսբուքյան ընկերների մեկնաբանություններին, իսկ պապաս ասում է՝ «Նադե՛ժդա, վերադարձի՛ր իրական կյանք»։ Այո՛, արյունս, կարծես, կապույտ է, որովհետև դուք եք ինձ ստեղծել։ Բոլորիս համար հավերժ իրար սիրող Նադյա ու Դոդո։ Դուք իմ Երևանն եք։ Եվ քանի դեռ ապրում ու շնչում եմ՝ հարուստ եմ, ուրախ, երջանիկ, սիրուն հենց ձեզանով։ Ես ժպտալու եմ ամեն օր, որ դուք դա տեսնեք։ Եվ հիմա, հենց այս բեմից, կանգնած ասում եմ՝
Շնորհակալ եմ, Աստվա՛ծ, որ ընդունել ես ծնողներիս Քեզ մոտ։
Պա՛պ, ծաղիկներով դիմավորիր։
Նադեժդա Սարգսյա՜ն
Դավիթ Բեջանյա՜ն»:
Ավելի վաղ Սոնա Շահգելդյանն, ով խորը ցավ է ապրում եւ անդառնալի է համարում իր ուսուցչուհու՝ Նադեժդա Սարգսյանի կորսուտը, NEWS.am STYLE-ի հետ կիսվել է ՀՀ մշակույթի վաստակավոր գործչի մասին՝ իր հիշողության մեջ տպավորված վառ դրվագներով:
Իսկ Եվա Ռիվասն անդրադառնալով իրենց ոչ մտերմիկ հարաբերություններին՝ իր ցավակցութոյւնն էր հայտնել Նադեժդա Սարգսյանի դստերը՝ երգչուհի Էմմիին:
Հիշեցնենք, որ երեկ երեկոյան՝ ժամը 20:05-ի սահմաններում «Նաիրի» բժշկական կենտրոնում ծանր հիվանդության դեմ երկար պայքարից հետո կյանքից հեռացավ սիրված երգչուհի, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Նադեժդա Սարգսյանը՝ 63 տարեկան հասակում:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:05, 5 մայիսի
Երեւանյան շաուրման. տեղական սիրված եւ քիչ հայտնի վայրերը19:26, 5 մայիսի
«Լադանիվա»-ն՝ «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը19:13, 5 մայիսի
Ինչպես շունը ձեռք բերեց իր տիրոջը, կամ «Արթուր, դու թագավոր ես» ժապավենը18:33, 5 մայիսի
Տարօրինակ կանոններ, որոնց պետք է հետեւեն Met Gala-ի մասնակիցները16:18, 5 մայիսի
Լորեն Սանչեսին Met Gala-ի համար հանդերձանք ընտրելիս կօգնի հենց ինքը՝ Աննա Վինտուրը14:02, 5 մայիսի
Ջենիֆեր Լոպեսն իրեն «չհասկացված» է զգում՝ ինստագրամհան ատելության պատճառով12:15, 5 մայիսի
Շերոն Սթոունի որդին գնում է մոր՝ դերասանական հետքերով11:39, 5 մայիսի
«ԴԴՏ» կուլտային խմբի մեծ համերգը՝ Երեւանում10:30, 5 մայիսի
Մադոննան կրքոտ համբուրել է պարուհուն՝ Բրազիլիայում իր Celebration շրջագայության փորձի ժամանակ09:00, 5 մայիսի
ՄԱՅԻՍԻ 5-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:20, 4 մայիսի
Գուրգեն Դաբաղյանի 3-ամյա դուստրը եւս միացել է TikTok-ում ամենատարածված հնդկական թրենդին (VIDEO)19:30, 4 մայիսի
Հարաբերությունների խորհրդատուն բացահայտել է երկու բան, որոնք կանայք երբեք չպետք է անեն