Այնքան մեծ է սիրված երգչուհի, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Նադեժդա Սարգսյանի կորուստը եւ այնքան խորն է այն, որ հայկական շոուբիզնեսի ներկայացուցիչները չեն դադարում հիշել նրան, խոսել նրա մասին, իրենց ցավակցություններն են հայտնում դստերը՝ Էմմիին, ինչպես նաեւ շարունակում են հրապարակել իր լուսանկարներն ու հուզիչ գրառումներ կատարել:
Ռուսաստանաբնակ երգչուհի Եվա Ռիվասն էլ Instagram-յան իր էջում նոր գրառում է կատարել, որտեղ խոսել է իր եւ Նադեժդա Սարգսյանի տարաձայնությունների, ոչ մտերիմ լինելու եւ ընկերություն չանելու մասին: Սակայն, նա իր ցավակցություններն է հայտնել Էմմիին: Եվա Ռիվասը գրել է. «Ցանկանում եմ ցավակցություններս հայտնել Էմմիին, բոլոր հարազատներին եւ Հայաստանի երաժշտական աշխարհին՝ այն մարդու կորստի համար, ով մեծ ներդրում ունի շատերի կյանքում:
Մենք երբեք ընկերություն չենք արել եւ միմյանց հանդեպ ջերմ զգացմունքներ չենք տածել, շփվել ենք միայն հեռակա կարգով, սակայն, մեր միջեւ կապ եղել է: Ես հասցրել եմ հասկանալ, թե որքան ուժեղ էր այդ կինն ու ինչպիսի կամքի ուժ ուներ նա:
Չեմ ցանկանում մեծ գրառում կատարել՝ խոսելով՝ անցյալում մեր միջեւ եղած մեր տարաձայնությունների մասին:
Իմ խոսքերը բացարձակ անկեղծ են, ինձ կեղծավորություն պետք չէ:
Ես ավելի վատ հիվանդություն չգիտեմ, քան ծնողի կորուստն է, այդ պատճառով Էմմիին համբերություն եմ մաղթում, որպեսզի հաղթահարի այս ամենը:
Նադեժդա Սարգսյանն անունը ընդմիշտ կմնա Հայաստանի երաժշտության պատմության մեջ եւ իհարկե, շատ մարդկանց հիշողություններում: Հավերժ հիշատակ:
Հիշեցնենք, որ երեկ երեկոյան՝ ժամը 20:05-ի սահմաններում «Նաիրի» բժշկական կենտրոնում՝ ծանր հիվանդության պատճառով կյանքից հեռացավ սիրված երգչուհի, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Նադեժդա Սարգսյանը՝ 63 տարեկան հասակում:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
22:21, 17 մայիսի
Նոր սիրավե՞պ․ Անջելինա Ջոլին Բեռլինում ընթրել է «Վարպետը եւ Մարգարիտան» ֆիլմի աստղի հետ21:31, 17 մայիսի
Բիանկա Սենսորիի ընտանիքը վախենում է, որ Քանյե Ուեսթը նրան «կներքաշի» պոռնոգրաֆիայի մեջ20:05, 17 մայիսի
Չեխիայում կանցկացվեն հայ մշակույթի օրեր19:22, 17 մայիսի
«Բրիջերթոնի» աստղ Նիկոլա Քոգլանը՝ սերիալի հաջողության եւ 3-րդ եթերաշրջանի «բուռն» սեքսուալ տեսարաններից վախենալու մասին16:15, 17 մայիսի
«Հովեր» երգչախմբի առաջիկա համերգը նվիրված է Հակոբ Հակոբյանի 100-ամյակին15:05, 17 մայիսի
«Չենք բաժանվել, չենք վիճել». Սիլվի Բարկովան մեկնաբանել է Instagram-ում կրկին իր ազգանունով ներկայանալու որոշումը14:35, 17 մայիսի
Ոճաբան Սերգեյ Զվերեւը վստահեցրել է, որ Պուգաչովան կվերադառնա Ռուսաստան13:20, 17 մայիսի
Քիմ Քարդաշյանի դուստրը՝ Նորթ Ուեսթը, փոխել է մազերի գույնը. 10-ամյա սկսնակ ռեփերը ցուցադրում է իր շեկ ալիքները12:20, 17 մայիսի
«Մեգալոպոլիս»-ի դեբյուտը Կաննում ուղեկցվել է 7-րոպեանոց հոտնկայս ծափահարություններով11:28, 17 մայիսի
«Լադանիվա»-ն ներկայացրել է «Արարատ» հայտնի երգն՝ իր մեկնաբանությամբ (VIDEO)10:05, 17 մայիսի
Մոսկվայում անհետացել է «Папины дочки» հեռուստասերիալի դերասանը09:00, 17 մայիսի
ՄԱՅԻՍԻ 17-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ