Երևանյան ջազի հմայքը Լևոն Մալխասյանի հետ

Ավելի քան 10 տարի կրթելով սերունդներ. «Հայասի» պարային համույթը պատրաստվում է մեծ համերգի

Այլմոլորակայինների հանելուկը՝ հայերի հավատալիքներն ու կասկածները

Եգոր Գլումով. Այժմ սեփական հիմարությունը ցույց տալու ավելի շատ հնարավորություններ կան

Սոսո Պավլիաշվիլի. Արհեստական բանականությունը նեռի նմանակն է

Սոսո Պավլիաշվիլիի 60-ամյակը Հայաստանում. տոնական երեկո աստղերի հետ

Stylish Faces. Հնարքներ՝ Հայկ Freestyle-ից. «Ռեկորդ եմ ուզում գրանցել Գինեսում»

Սոսո Պավլիաշվիլին իր 60-ամյակը նշելու առթիվ ժամանել է Երեւան (ՈւՂԻՂ)

Լալա Մնացականյանի հոգեհանգստի արարողությունը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում (ՈւՂԻՂ)

«Կապ» մշակույթի և մարդկանց միջև

Հումորը հաղթահարելու մեխանիզմներից մեկն է, որը եթե չանես կգժվես. Նարեկ Մարգարյան

Համլետ. նոր հայացք դասական դրամային

Այնքան ճշմարտություններ ասվեցին այդ օրը, որ ծրագիրը փակեցին. Արթուր Բախտամյան

Գունավոր մարդիկ, բարձր տրամադրություն. Գույների փառատոնը՝ Երեւանում

Football Fest. մրցույթներ, չելենջներ ու մարտահրավերներ

Երևանում պաշտոնապես բացվեց Armflix-ի գրասենյակը

Էսօր քշել չկա, էսօր գինու փառատոն ա

Տոտալ դրամա Երեւանում

Ինչպես շունը ձեռք բերեց իր տիրոջը, կամ «Արթուր, դու թագավոր ես» ժապավենը

19:13, 5 մայիսի

Շների մասին բոլոր ֆիլմերը հաճոյախոսություններ են ստանում հանդիսատեսի կողմից, քանի որ ո՞վ չի հուզվի շան հավատարմությունից ու նվիրվածությունից, իսկ հանդիսատեսի զգացմունքների վրա խաղալու փորձը կինոյի կարեւորագույն գործիքներից է։

Այսպիսով՝ եւս մեկ ֆիլմ այն ​​մասին, թե ինչու են շներն ավելի լավը, քան մարդիկ, եւ թե որքան մարդկությունը արժանի չէ նրանց։ Եկեք պարզենք, թե ինչն է ուշագրավ այս կոնկրետ կինոնկարում: Պատմության հիմքում մրցավազքն է, որի շրջանակում հերոսները 10 օրում պետք է 700 կիլոմետր անցնեն հեծանիվներով եւ բայակներով։ Ֆիլմը պատմում է մարզիկ Մայքլի մասին, ով իր կյանքի 19 տարիները նվիրել է արկածային մրցարշավներին՝ այդ ճանապարհին հասցնելով կազմել նաեւ ընտանիք:

собак1.jpg (74 KB)

Թերագնահատված հերոսը հավաքում է թիմ, որի հետ նա նախատեսում է հաղթահարել հարյուրավոր կիլոմետրեր՝ լեռներով, անտառներով եւ գետերով, իսկ նրա գեղեցկուհի կինը եւ սիրունատես դուստրը հուսահատորեն ոգեւորում են նրան տանը:

Իր ճանապարհին Մայքլը պատահաբար հանդիպում է մի անանուն ու անտուն շան, որին կերակրում է ու շարունակում իր մրցավազքը։ Անցնելով տպավորիչ տարածություններ՝ գլխավոր հերոսի թիմը կրկին հանդիպում է շանը եւ որոշում տանել նրան իրենց հետ։ Անվախ ու նվիրված շունն օգնում է հերոսներին հաղթահարել խոչընդոտները, զվարճացնում նրանց ու զարմացնում իր տոկունությամբ, ինչի համար Մայքլը շանն անվանում է Արթուր։ Ինչ-որ պահի Արթուրը, նույնիսկ, փրկում է մրցարշավորդների կյանքը, ինչի համար հերոսները, եւ  նրանց հետ միասին նաեւ հանդիսատեսը, էլ ավելի են սկսում համակրել շանը։

Մարկ Ուոլբերգը, ով մարմնավորում է գլխավոր հերոսին, խաղում է շատ համակրելի եւ կարեկցող տղայի, ով չափազանց խղճում է Արթուրին, նա կապվում է նրա հետ եւ իր նոր ընկերոջ շնորհիվ դառնում հայտնի։

собак2.jpg (33 KB)

Այսպիսով, հերոսի հանդիպումը շան հետ բերում է նրան արկածներ եւ ցանկալի փառք, որով Մայքլը ցանկանում էր ավարտել իր մրցարշավային կարիերան։ Շատ արագ խիզախ Արթուրը գերազանցում է իր թիմին՝ դառնալով պատմության գլխավոր հերոսը՝ խարիզմատիկ ու քաղցր, ով անտարբեր չի թողնում շրջապատում ոչ մեկին։

Կարիք չկա խոսել հերոսների միջեւ կլիշե երկխոսությունների եւ արտահայտությունների մասին, որոնք հանդիսատեսին բացատրում են ֆիլմի իրադարձությունները, երբեմն էլ ֆիլմը չափից դուրս պարզ է դառնում, քանի որ սա դրամա չէ, որը հավակնում է տալ ենթատեքստի փիլիսոփայական վերլուծություն, այլ պարզապես. բարեսիրտ արկածային ժապավեն է, որը դիտողներին հիշեցնում է, թե որքան գեղեցիկ են շները:

Ռեգինա Մելիքյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել