Տիհանա Vibes. Dasein-ը սիրո եւ տարբերվող մարդկանց մասին է

«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

Երեւանյան շաուրման. տեղական սիրված եւ քիչ հայտնի վայրերը

20:05, 5 մայիսի

Երեւանի նեղ փողոցներում ու աշխույժ հրապարակներում ավելի գայթակղիչ բան չեք գտնի, քան այս պարզ, բայց համեղ փողոցային սնունդը՝ շաուրման։ Ինչո՞վ է այն առանձնահատուկ փողոցային սննդի այլ ուտեստների շարքում: Նախ՝ իր պարզության շնորհիվ: Մսի կտորներ, թարմ բանջարեղեն, սոուսներ՝ այս ամենը՝ փաթաթված լավաշով, եւ համեղ շաուրման պատրաստ է վայելքի համար: Սա իդեալական տարբերակ է նրանց համար, ովքեր ցանկանում են խորտիկ ուտել քաղաքային կյանքի արագ տեմպի մեջ:

Բացի այդ, Երեւանում շաուրման հասանելի է գրեթե բոլոր անկյուններում։ Մետրոյից դուրս գալով կամ քաղաքի կենտրոնով քայլելիս, հավանաբար կհանդիպեք բազմաթիվ վայրերի, որտեղ կարող եք գնել այն։ Էլ չասած գնի մասին, որը բավական մատչելի է համարվում փողոցային այսպիսի հագեցնող ճաշատեսակի համար։ Իհարկե, չնայած դրա տարածվածությանը, իսկապես լավ եւ համեղ շաուրմա գտնելը բավական դժվար է։ Դա պայմանավորված է նրանով, որ այն կարող է տարբեր լինել՝ կախված այն բանից, թե որտեղ է այն պատրաստվում, խոհարարի փորձի մակարդակից եւ, իհարկե, օգտագործվող բաղադրիչներից:

Ուսումնասիրում ենք առաջարկներ՝ ինչպես տեղական հայտնի ֆավորիտներից, այնպես էլ ավելի աննկատ վայրերից:

«Թումանյան» շաուրմա

tumanyan shawurma-1.jpg (69 KB)

Թերեւս սա այն եզակի վայրերից մեկն է, որն անքակտելիորեն կապված է Երեւանում շաուրմա ուտելու մտքի հետ:

Այստեղ ամենագլխավոր պլյուսը շաուրմայի հազվագյուտ եւ ճիշտ մատուցումն է, ինչի շնորհիվ միջուկը լավաշից դուրս չի ընկնում։ Օգտագործվում է թարմ բանջարեղեն եւ խոտաբույսեր, շաուրմայի միսը եփվում է արդյունավետ եւ հյութալի, բայց համի մեջ գերիշխող տարր չի դառնում։ Այն լավ է միաձուլվում այլ բաղադրիչների հետ՝ չխանգարելով դրանց համին:

Առանձնահատուկ հիշատակման է արժանի նաեւ տափակ հացը, որում մատուցում են շաուրմա։ Այն յուղոտ չէ եւ պահպանում է ճաշատեսակի ամբողջականությունը, թեեւ դրա հյուսվածքը կարող է մի փոքր ավելի փափուկ լինել, քան նախընտրում են այս ուտեստի որոշ սիրահարներ:

Կարելի է ասել, որ այստեղի շաուրման շատ լավ տարբերակ է նրանց համար, ովքեր փնտրում են որակյալ ուտեստ՝ առանց ավելորդ գաստրոնոմիական ֆլորայի։

Հաստատության միջին հաշիվը մեկ անձի համար կազմում է 1200- 2100 դրամ:

«Նարեկ» թոնրաուն

narek tonratun 1.jpg (57 KB)

Դեռեւս ոչ այնքան նշանավոր այս վայրի շաուրման հետաքրքիր տարբերակ է նրանց համար, ովքեր փնտրում են գաստրոնոմիական նոր բացահայտումներ՝ մատչելի գնով։ Այն Երեւանում շաուրմաների մեջ միջին գնից ցածր է, մատուցվում է ամբողջովին փակ վիճակում եւ չափերով հեշտությամբ կարող է կշտացնել մեկ մեծահասակի։

Այնուամենայնիվ, պետք է նշել մեկ թերություն՝ այս վայրում շաուրման կարող է մի փոքր չոր թվալ՝ անհավասարակշիռ սոուսի պատճառով: Միջուկի մեջ շատ բաղադրիչներ կան, որոնք ճաշատեսակը հարուստ են դարձնում, բայց սոուսը, ցավոք, այնքան հյութալի չէ, որքան ցանկալի կլիներ:

Եթե ​​սոուսի հետ կապված խնդիրը լուծվի, ապա այս վայրը կարող է իսկական հայտնագործություն դառնալ անուշաբույր եւ հագեցած շաուրմայի սիրահարների համար։

Հաստատության միջին հաշիվը մեկ անձի համար կազմում է 1200- 1800 դրամ։

Արտաշի մոտ

artashi mot.jpg (71 KB)

Այս հաստատության շաուրման ունի իր առանձնահատկություններն ու նրբությունները, որոնք արժե հաշվի առնել:

Սկսենք դրական կողմերից, որոնցից մեկը, թերեւս, շաուրմայի չափաբաժինն է՝ իր գնի համեմատ այն բավական մեծ է ու հարուստ։ Այն պարունակում է առատ միս, որը հյութալի է եւ թարմ: Սակայն պետք է նշել, որ միջուկի բաղադրիչների մեծ մասը տապակած կարտոֆիլն է, որը փոքր-ինչ ընդհատում է մյուս բաղադրիչների համը, սակայն ամեն ինչ փրկում է համեմատաբար հյութալի ու հարուստ սոուսը։

Լավաշը, որում մատուցվում է շաուրման, փափուկ եւ թարմ է, բայց խրթխրթան ուտեստների սիրահարներին կարող է այս մատուցումը մի փոքր հում թվալ:

Շաուրման այստեղ ավելի շատ հիշեցնում է հայկական բրդուճի տարբերակ՝ ավելի խիտ եւ բազմազան միջուկով, բայց էժան եւ առատ կերակուրի համար սա ամենակարեւորն է:

Հաստատության միջին հաշիվը մեկ անձի համար կազմում է 1500- 2100 դրամ:


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել