Քայլի Ջեններն ու Թրեւիս Սքոթը մտադիր են ամուսնանալ

13:20   25 օգոստոսի, 2018

Դեռ չի հանդարտվել Քայլի Ջեների, Թրեւիս Սքոթի ու Նիկի Մինաժի շուրջ ծագած սկանդալը, երբ համացանցում հայտնվեց հերթական նորությունը Քիմ Քարդաշյանի կրտսեր քրոջ մասին։

Ռեալիթի շոուի 21-ամյա աստղը, որն այս տարվա ձմռանը իր 26-ամյա ընկեր՝ ռեփեր Թրեւիս Սքոթին դուստր պարգեւեց՝ Սթորմի անունով, մտադիր է ամուսնանալ։

Entertainment Tonight-ի ինսայդերները հայտնում են, որ թեեւ զույգն այդ հարցում չի շտապում, սակայն աստղերը մտորում են առաջիկայում հարսանիքի շուրջ։ «Քայլին ու Թրեւիսն անբաժան են, իսկ սերն իրենց դստեր նկատմամբ միայն ամրացրել է նրանց զգացմունքները։ Քայլիի մայրը՝ Քրիս Ջեները, ինչպես եւ Քայլիի քույրերը հավանություն են տալիս նրա ընտրությանը, քանի որ կարծում են, որ Թրեւիսն իսկապես սիրում է նրան։ Քայլին մշտապես անում է այն, ինչ ցանկանում է, իսկ ընտանիքը սատարում է նրան իր ընտրությունների հարցում։

Ինչ վերաբերում է Թրեւիսին, ապա դստեր ծնունդը միայն ամրացրեց ընտանիք կազմելու նրա ցանկությունը։ Թրեւիսն ամեն ինչ անում է, որ հասցնի զբաղվել ե՛ւ կարիերայով, ե՛ւ Քայլիի ու դստեր հետ հարաբերություններով»,-նշում են աղբյուրները՝ հավելելով, որ զույգն արդեն պլանավորում է՝ որտեղ եւ երբ անցկացնել հարսանիքը։ Պարբերականի տվյալներով՝ խոսքը հաջորդ տարվա ամռան մասին է։

Լուսանկարները՝ Backgrid, WireImage



© NEWS.am STYLE