Նիկի Մինաժը տաղանդավոր է ոչ միայն երաժշտության մեջ, այլեւ նա խելացի կին է, որը չի տրվում պրովոկացիաներին: Օրերս Նիկին հարձակվել է Քայլի Ջենների եւ նրա բոյֆրենդ՝ Թրեւիս Սքոթի վրա:
Նիկին օգոստոսի 10-ին թողարկել է թվով չորրորդ ալբոմը, որը կրում է «Queen» անվանումը (երգչուհու վերջին ալբոմը թողարկվել է 2014թ.-ին): Ալբոմը առաջնորդում է համաշխարհային հիթ-շքերթները, սակայն, Նիկին, ով շուտով կհայտնվի Vogue Arabia անսագրի շապիկին (Նիկին ներկայացել է Christian Siriano ապրանքանիշի 10.000 դոլարանոց զգեստով), զայրացած է, քանի որ երկու շաբաթ առաջ իր Astroworld (որի վրա առկա է հայկական դրոշը) ալբոմն է թողարկել Թրեվիս Սքոթը եւ Billboard աղյուսակում Թրեվիսը համար առաջինն է:
Եվ հենց նրա ալբոմին էլ հաջորդում է Նիկիի թողարկած նոր ալբոմը:
Եւ ահա, այս հանգամանքը հայտնի երգչուհու մոտ զայրույթի մեծ ալիք է բարձրացրել, որը հայտարարում է անարդարության մասին:
Ինչպես գրում է TMZ-ը երգչուհին հայտարարել է, որ Թրեվիսը անարդար խաղ է խաղում, քանի որ նա օգտագործել է դստեր եւ Քայլիի անունները: Քայլին (ռեալիթի-շոուի աստղը ներկայացել է նրա տեսահոլովակում) երեք օր առաջ իր միկրոբլոգում մի քանի տող է գրել Թրեվիսի ապագա շրջագայության մասին եւ մի քանի րոպեում Սքոթը վաճառել է իր ալբոմի 50.000 օրինակ:
«Նա գիտի, որ այս շաբաթ նա առաջին չէ: Ես քրտինքի ու արյան մեջ աշխատել եմ հիանալի ալբոմի վրա, իսկ Քայլին հրապարակել է գրառում այն մասին, որ մեկնում է Թրեվիսի հետ շրջագայության եւ մարդիկ կարող են ներկա գտնվել համերգին, որպեսզի տեսնեն իրեն եւ դստեր՝ Սթորմիին: Ես ուրախ եմ», - գրել է Նիկին:
MTV VMA մրցանակաբաշխության կարմիր գորգուղու արարողության ժամանակ Քայլին եւ Նիկին հայտնվել են միաժամանակ: Տեսնելով Նիկիին Քայլին փոխել է ուղղությունը, որպեսզի նրա աչքին չերեւա:
Համացանցում հասունացել են լուրջ կրքեր՝ Քայլիի եւ Նիկիի երկրպագուների միջեւ, եւ Մինաժը, ինչպես գրում է Just Jared-ը, որոշել է հանդես գալ հայտարարությամբ…
«Ես պաշտում եմ Քայլիին եւ դա չի փոխվի: Այն, ինչը տեսնում եք, դա իրական կյանքը չէ, դա շոու-բիզնեսն է: Ես եւ իմ երկրպագուները սիրում ենք Քայլիին եւ Քիմ Քարդաշյանին, ով միշտ ինձ սատարել է, չփորձեք գովազվելու համար կռիվ սարքել: Դա վերաբերում է միայն երաժշտությանը եւ սա հարց է՝ երաժիշտների միջեւ: Քայլին աջակցում է իր բոյֆրենդին, ինչպես եւ պարտավոր է: Ես եւ իմ երկրպագուները մեզ չենք ներգրավվի սկանդալի մեջ», - հայտարարել է երգչուհին:
Լուսանկարները՝ Getty, AFP, REX, Shutterstock, WireImage, Reuters, BroadImage
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
13:20, 17 մայիսի
Քիմ Քարդաշյանի դուստրը՝ Նորթ Ուեսթը, փոխել է մազերի գույնը. 10-ամյա սկսնակ ռեփերը ցուցադրում է իր շեկ ալիքները12:20, 17 մայիսի
«Մեգալոպոլիս»-ի դեբյուտը Կաննում ուղեկցվել է 7-րոպեանոց հոտնկայս ծափահարություններով11:28, 17 մայիսի
«Լադանիվա»-ն ներկայացրել է «Արարատ» հայտնի երգն՝ իր մեկնաբանությամբ (VIDEO)10:05, 17 մայիսի
Մոսկվայում անհետացել է «Папины дочки» հեռուստասերիալի դերասանը09:00, 17 մայիսի
ՄԱՅԻՍԻ 17-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:20, 16 մայիսի
Հայազգի երգչուհի Մարիամ Մերաբովան կոչ է արել ռուսներին չներել Պուգաչովային, որն իրենց ստրուկ է անվանել22:28, 16 մայիսի
Մերիլ Սթրիփը հիշել է, թե ինչպես է նկարահանել վտանգավոր սեքսուալ տեսարանում21:29, 16 մայիսի
«Նոր Ալիք 2024» միջազգային երգի մրցույթում Հայաստանը կներկայացնի Անահիտ Հակոբյանը21:09, 16 մայիսի
HerMine Dialog-ը՝ բացօթյա ձեւաչափով․ երեւանյան բեմում կներկայացվեն հայկական մթերքներով ուտեստներ20:28, 16 մայիսի
InTouch. Աֆլեքն ու Լոպեսը երկու տարվա ամուսնությունից հետո պատրաստվում են ամուսնալուծվել19:04, 16 մայիսի
Ալեքսանդր Դուլին. «Ես անսահման ուրախ եմ Հայաստան վերադառնալու համար»16:12, 16 մայիսի
Բրիթնի Սփիրսի հուզիչ խոստովանությունն իր ընտանիքի մասին՝ տարիներ շարունակվող թշնամանքի ֆոնին