Նիկի Մինաժը ներկայացել է անկեղծ ֆոտոշարքով

19:34   25 օգոստոսի, 2018

Նիկի Մինաժը ներկայացել է անկեղծ ֆոտոշարքով: 35-ամյա երգչուհին իր Instagram-ում լուսանկարների շարք է հրապարակել, որոնցում հայտնի կատարողը հանդես է եկել գայթակղիչ դիրքերով:

Նիկի Մինաժը տաղանդավոր է ոչ միայն երաժշտության մեջ, այլեւ նա խելացի կին է, որը չի տրվում պրովոկացիաներին: Օրերս Նիկին հարձակվել է Քայլի Ջենների եւ նրա բոյֆրենդ՝ Թրեւիս Սքոթի վրա:

Նիկին օգոստոսի 10-ին թողարկել է թվով չորրորդ ալբոմը, որը կրում է «Queen» անվանումը (երգչուհու վերջին ալբոմը թողարկվել է 2014թ.-ին): Ալբոմը առաջնորդում է համաշխարհային հիթ-շքերթները, սակայն, Նիկին, ով շուտով կհայտնվի Vogue Arabia անսագրի շապիկին (Նիկին ներկայացել է Christian Siriano ապրանքանիշի 10.000 դոլարանոց զգեստով), զայրացած է, քանի որ երկու շաբաթ առաջ իր Astroworld (որի վրա առկա է հայկական դրոշը) ալբոմն է թողարկել Թրեվիս Սքոթը եւ Billboard աղյուսակում Թրեվիսը համար առաջինն է:

Եվ հենց նրա ալբոմին էլ հաջորդում է Նիկիի թողարկած նոր ալբոմը:

Եւ ահա, այս հանգամանքը հայտնի երգչուհու մոտ զայրույթի մեծ ալիք է բարձրացրել, որը հայտարարում է անարդարության մասին:

Ինչպես գրում է TMZ-ը երգչուհին հայտարարել է, որ Թրեվիսը անարդար խաղ է խաղում, քանի որ նա օգտագործել է դստեր եւ Քայլիի անունները: Քայլին (ռեալիթի-շոուի աստղը ներկայացել է նրա տեսահոլովակում) երեք օր առաջ իր միկրոբլոգում մի քանի տող է գրել Թրեվիսի ապագա շրջագայության մասին եւ մի քանի րոպեում Սքոթը վաճառել է իր ալբոմի 50.000 օրինակ:

«Նա գիտի, որ այս շաբաթ նա առաջին չէ: Ես քրտինքի ու արյան մեջ աշխատել եմ հիանալի ալբոմի վրա, իսկ Քայլին հրապարակել է գրառում այն մասին, որ մեկնում է Թրեվիսի հետ շրջագայության եւ մարդիկ կարող են ներկա գտնվել համերգին, որպեսզի տեսնեն իրեն եւ դստեր՝ Սթորմիին: Ես ուրախ եմ», - գրել է Նիկին:

MTV VMA մրցանակաբաշխության կարմիր գորգուղու արարողության ժամանակ Քայլին եւ Նիկին հայտնվել են միաժամանակ: Տեսնելով Նիկիին Քայլին փոխել է ուղղությունը, որպեսզի նրա աչքին չերեւա:

Համացանցում հասունացել են լուրջ կրքեր՝ Քայլիի եւ Նիկիի երկրպագուների միջեւ, եւ Մինաժը, ինչպես գրում է Just Jared-ը, որոշել է հանդես գալ հայտարարությամբ

«Ես պաշտում եմ Քայլիին եւ դա չի փոխվի: Այն, ինչը տեսնում եք, դա իրական կյանքը չէ, դա շոու-բիզնեսն է: Ես եւ իմ երկրպագուները սիրում ենք Քայլիին եւ Քիմ Քարդաշյանին, ով միշտ ինձ սատարել է, չփորձեք գովազվելու համար կռիվ սարքել: Դա վերաբերում է միայն երաժշտությանը եւ սա հարց է՝ երաժիշտների միջեւ: Քայլին աջակցում է իր բոյֆրենդին, ինչպես եւ պարտավոր է: Ես եւ իմ երկրպագուները մեզ չենք ներգրավվի սկանդալի մեջ», - հայտարարել է երգչուհին:

 

 

Լուսանկարները՝ Getty, AFP, REX, Shutterstock, WireImage, Reuters, BroadImage



© NEWS.am STYLE