Անի Լորակը թուրք ամուսնու դավաճանությունից հետո դստերը թաքցնում է լրագրողներից

17:15   1 սեպտեմբերի, 2018

Շարունակվում է Անի Լորակի պատմությունը: Մեկ շաբաթ առաջ ուկրաինացի երգչուհու ամուսինը՝ թուրք գործարար Նալչաջիօղլուին «բռնացրել են»  մի ուկրաինուհու հետ՝ կնոջը դավաճանելիս: Անի Լորակի ամուսնուն տեսել են Կիեւի կարաոկե ակումբներից մեկում: Մուրատին նկատել են Յանա Բելյաեւայի հետ, ինչից հետո նրանք միասին տուն են գնացել:

Ինչպես գրում է «Дни»-ին՝ հղում կատարելով «КП»-ին, լրագրողներըն անհանգստացած են երգչուհու դստեր՝ Սոֆիայի վիճակով: Բացի նրանից, որ նա պիտի հարմարվի ծնողների բաժանությանը, նա դեռ այս տարի առաջին անգամ գնա դպրոց: Երգչուհի Անի Լորակը, ով ծանր է տանում ամուսնու դավաճանությունը, չի հայտնել, թե որ դպրոց է հաճախելու նրա դուստրը: Աղջնակը պիտի առաջին դասարան հաճախի: Մի խոսքով պարզել, թե ինչ ուսումնական հաստատություն է կամ ոչ երկրում է գտնվում այն, պարզվեց անհնար է. Անի Լորակը համառ լրագրողներից ապահով թաքցնում է երեխային: Երգչուհու ներկայացուցիչները հրաժարվել են բացահայտել դպրոցի վայրի մասին ընդհանուր տեղեկությունները:

Նշենք, որ վերջերս հայտնի դարձավ, որ չնայած դավաճանությունների մասին ասեկոսեների, Անի Լորակը թույլ է տվել Սոֆիային հանգստի մեկնել Մուրատ Նալչաջիօղլուի հետ:



© NEWS.am STYLE