Մեկ շաբաթ առաջ Անի Լորակի ամուսնուն՝ թուրք գործարար Մուրատ Նալչաջիօղլուին «բռնացրել էին» մի ուկրաինուհու հետ, որը բավականին հայտնի է գիշերային ակումբների հաճախորդների շրջանում։

Անի Լորակի ամուսնուն լուսանկարել են Կիեւի կարաոկե ակումբներից մեկում։ Մուրատին ակումբում նկատել են Յանա Բելյաեւայի հետ, որից հետո նրանք միասին տուն են գնացել։ Ավելի ուշ պարզ էր դարձել, որ թուրք գործարարը աղջկա համար բնակարան է վարձել Կիեւի կենտրոնում, եւ, ըստ էության, ծախսել է կնոջ փողերը, չէ՞ որ ինչպես պարզվել է՝ Մուրատի ամբողջ բիզնեսը կառուցված է Լորակի միջոցների վրա։

Այնուամենայնիվ, սկանդալի ալիքի ֆոնին բացահայտվել են նաեւ հայտնի երգչուհու ամուսնու անցյալի որոշ մանրամասներ։ Պարզվում է՝ Նալչաջիօղլուն երբեք սեփական բիզնես չի ունեցել, այն ամենը, ինչ նա ունի, ստացել է Կարոլինայի հետ ամուսնության շնորհիվ։ Պնդումներ կային նաեւ, որ Մուրատը թմրանյութերով էր տարված։

«Դնի»-ն գրում է, որ հայտնի երգչուհու ամուսինը հանդիպում էր սիրուհու հետ։ Մուրատ Նալչաջիօղլուն, չնայած սկանդալին, շարունակում է Յանա Բելյաեւայի հետ հարաբերությունները։
Մուրատն ու Յանան ապրում են Կիեւում։ Նրանք բնակարան են վարձել հայտնի թաղամասում եւ շատ հավանական է՝ Կարոլինայի փողերով։ Մուրատի ու Յանայի հարաբերությունները զարգանում էին մինչ նրանց մասին հայտնի կդառնար լայն հանրությանը։ Նրանք ծանոթացել են գիշերային ակումբում, որտեղ հաճախ հանգստացել են ընդհանուր ընկերների հետ։ Սկզբում Նալչաջիօղլին եւ Բելյաեւան պարզապես ընկերներ էին, սակայն շուտով ամեն ինչ փոխվեց։ Աղբյուրը ենթադրում է, որ հարաբերությունների նախաձեռնողը Լորակի ամուսինն է եղել։

«Նա մշտապես ակումբում զվարճանում էր աղջիկների հետ։ Աղջիկները նրա պարագայում միշտ շատ են եղել։ Նույնիսկ հիմա Յանան միակը չէ»,-հայտարարել է Բելյաեւայի ծանոթներից մեկը։
Ինչպես գրում է «Дни»-ին, Անի Լորակի թուրք ամուսնու սիրուհին՝ Յանա Բելյաեւան սադրել եւ պրովոկացիայի է ենթարկել իր ակնկալվելիք հարսանիքի մասին ասեկոսեները: Աղջիկը պարծեցել է հարսնացուի ծաղկեփնջով:
Յանան ուրախացել է ընկերների հարսանիքին, որտեղ բռնել է հարսնացուի ծաղկեփունջը: Ըստ ավանդույթի շուտով նա պետք է ամուսնանա:
Անհավանական հաջողության մասին Բելյաեւան պատմել է իր Instagram-ում:

«Եվ ո՞վ է բռնել ծաղկեփունջը», - գրել է նա:
Երեւում է, գեղեցկուհին արդեն պատրաստ է ընտանեկան կյանքին, չնայած նա չի բացահայտում պոտենցիալ փեսացուի անունը: Սակայն, Յանան շատ թափանցիկ ակնարկներ է անում, այն մասին, որ իր սիրտը զբաղված է:
«Պարում եմ ընկերներիս հարսանիքին, կարող էի պարել մեր հարսանիքին! », - մակագրել է մոդելը հարսանիքին արված տեսանյութը, որը տեղադրել է միկրոբլոգի իր էջում:
Հասարակությունը գտնում է, որ Յանան այս կերպ Մուրատին դրդում է, որպեսզի իրեն առաջարկություն անի: Սակայն, տղամարդն այդպես էլ չի խոստովանել, որ մոդելի հետ սիրային կապի մեջ է:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
19:21, 29 օգոստոսի
Խոհարարական նոր բացահայտում․ ԱՄՆ-ում կոչ են անում ուտել ձմերուկի կեղևը18:15, 29 օգոստոսի
«Ես նրանց չեմ կարոտում»․ Միշել Օբամայի խոստովանությունը դուստրերի մասին պառակտել է սոցիալական ցանցերը17:26, 29 օգոստոսի
Էփշտեյն, բռնաբարության մեղադրանքներ և սկանդալներ․ Նորվեգիայի նոր միապետը գահ է բարձրանում սկանդալներով արատավորված կնոջ կողքին16:57, 29 օգոստոսի

16:36, 29 օգոստոսի
6,2 միլիոն դոլարով բանան գնած միլիարդատերը դատի է տվել նախկին ընկերուհուն՝ 4,5 միլիոն դոլար հարսնացուի փրկագնի պատճառով15:28, 29 օգոստոսի
«Ու՞մ է պետք Rolex-ը». Մահացած միլիարդատեր Չարլի Մունգերի գլխավոր խորհուրդը երիտասարդներին14:28, 29 օգոստոսի
Քարդի Բին զարդարել է «Vogue Arabia»-ի շապիկը՝ լիբանանահայ դիզայներ Գրիգոր Ջաբոտյանի զգեստով13:55, 29 օգոստոսի
Առողջ և գեղեցիկ մազերը ձեր այցեքարտն են․«Nasri care by Albert»-ի խնամքի նոր միջոցները՝ Հայաստանում13:33, 29 օգոստոսի
Պատմական հաղթանակ «Միսս ԱՄՆ 2026»-ում․ երկու երեխաների մայրն առաջին անգամ հաղթել է 30 տարեկանից բարձր տարիքում12:22, 29 օգոստոսի
Պատմություն կրող ժամացույցը՝ 1,2 միլիոն դոլար․ Ջո ԴիՄաջոյի հայտնի «Պատեկ Ֆիլիպը» վաճառքի է հանվել12:18, 29 օգոստոսի
Ջորջ և Ամալ Քլունիներ․ ռոմանտիկ երեկո Կոմո լճի ափին՝ ամբողջովին սպիտակ էլեգանտ կերպարներով11:19, 29 օգոստոսի
Միլիարդատերը գաղտնի օգնում է Հարրիին և Մեգանին վերադառնալ Մեծ Բրիտանիա․ ի՞նչ կապ ունի դրա հետ նրա ընտանիքի ողբերգական մահը