Եգոր Կրիդը սպառնալիքների պատճառով չեղարկել է Դաղստանում ծրագրված համերգը

14:14   9 սեպտեմբերի, 2018

Ռեփերները գրեթե միշտ առանձնանում են իրենց համարձակությամբ: Բայց ինչպես երեւում է Դաղստան գնալն արդեն իրենց ուժերից մնի փոքր վեր է:

Եգոր Կրիդը չեղարկել է Մախաչկալայի իր համերգը, իսկ պատճառը նրա հասցեին հնչող անթիվ ու անհամար սպառնալիքներն էին: Երգիչը Instagram-ում հայտնել է, որ չի կարող համերգով հանդես գալ, քանի որ իրադրությունը փոթորկոտ է:



«Հաշվի առնելով այն, որ իրադրությունը խաղաղ չէ, մենք չենք ուզում ռիսկի ենթարկել այն մարդկանց, ովքեր պետք է ներկա գտնվեն համերգին: Շատ ենք ցավում այս իրադրության համար ու հույս ունենք, որ շուտով Black Star-ի մասնակիցներին կհաջողվի ելույթ ունենալ Դաղստանում», — հայտարարել է երգիչը:



Սեպտեմբերի սկզբին երգչին սպառնալիքններ էին ուղղում, որ եթե նա չչեղարկի սպասվող համերգը, ապա ողջ ու առողջ չի հեռանա Դաղստանից:



© NEWS.am STYLE